Հոդված 15. Բարեգործության խրախուսումը
Հոդված 15. Բարեգործության խրախուսումը
Հայաստանի Հանրապետությունում բարեգործի գործունեությունը խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհում է հետևյալ կոչումները.
1) Հայաստանի Հանրապետության պատվավոր բարեգործ.
2) (կետն ուժը կորցրել է 14.06.23 ՀՕ-207-Ն)
3) Հայաստանի Հանրապետության տարվա բարեգործ.
4) (կետն ուժը կորցրել է 14.06.23 ՀՕ-207-Ն)
Հայաստանի Հանրապետության տարվա բարեգործի կոչմանը կարող է արժանանալ այն բարեգործը, ով բարեգործական նպատակների իրականացման համար տվյալ տարում տրամադրել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկ և ավելի չափի արժողությամբ բարեգործական աջակցություն, որը նաև այդ տարում բոլոր բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության արժեքների շարքում ամենաբարձրն է:
Հայաստանի Հանրապետության պատվավոր բարեգործի կոչմանը կարող են արժանանալ այն բարեգործները, ովքեր բարեգործական նպատակների իրականացման համար հինգ տարի անընդմեջ ճանաչվել են տարվա բարեգործ:
Բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Լիազորված մարմինը կարող է կիրառել խրախուսման այլ ձևեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(15-րդ հոդվածը փոփ. 14.06.23 ՀՕ-207-Ն)