Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-04-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ

Հոդված 25. Երախտագիտության մեդալը

գործել է մինչև 2020-04-30Բացել ARLIS-ում

Հոդված 25. Երախտագիտության մեդալը

1. Երախտագիտության մեդալը շնորհվում է պետական, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական, հասարակական գործունեության, առողջապահության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի, բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ակնառու ծառայություններ մատուցելու համար:

2. Երախտագիտության մեդալով պարգևատրվում են պետական, հասարակական գործիչները, տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառների գործիչները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ակնառու ծառայություններ մատուցած անձինք:

(25-րդ հոդվածը լրաց. 07.04.15 ՀՕ-22-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։