Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 506-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 նոյեմբերի 2024 թվականի N 1780-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 506-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԳԵՎՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 506-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․

1) հավելվածի ցանկի «ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ» աղյուսակի 1-ին կետի «Քանակը» սյունակի «157 500» թիվը փոխարինել «166 992» թվով․

2) «ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ» աղյուսակի ցանկը 1-ին կետից հետո լրացնել նոր՝ 2-4-րդ կետերով․

« 2 0601103000 Կակաչի սածիլներ Կակաչի սածիլներ հատ 999495 Նիդերլանդներ Նիդերլանդներ 110 000 000

3 0602905000 Դրախտավայրի

սածիլներ Դրախտավայրի սածիլներ հատ 22166 Նիդերլանդներ Նիդերլանդներ 4 500 000

4 0602905000 Քաջվարդի

սածիլներ Քաջվարդի սածիլներ հատ 10000 Նիդերլանդներ Նիդերլանդներ 15 500 000

».

3) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «1 560 000 000» թիվը փոխարինել «1 690 000 000» թվով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

15.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։