Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ-Ի ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՎԻԱՑԻՈՆ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

«08» նոյեմբերի 2024 թ.

ք. Երևան N 13-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՎԻԱՑԻՈՆ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի 54-րդ կետով և ելնելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և դրա անդամ պետությունների միջև «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի պահանջների կատարման ապահովման անհրաժեշտությունից՝

Հրամայում եմ

1. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և դրա անդամ պետությունների միջև «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի պահանջների կատարման ապահովման շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպական միության կանոնակարգերը ներդնելիս դրանցով նախատեսված «Համապատասխանության ընդունելի միջոցները» (Acceptable Means of Compliance (AMC)) և «Ուղղորդող նյութերը» (Guidance Material (GM)) հանդիսանում են ոչ պարտադիր (Non-Binding), որոնց կիրառման կարգը և դեպքերը սահմանվում են Եվրոպական միություն ներդրվող կանոնակարգերով, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի կողմից սահմանված ընթացակարգերով.

2) Կոմիտեի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների կողմից կիրառվող «Համապատասխանության այլընտրանքային միջոցները» (Alternative Means of Compliance (AltMoC)), որոնք հանդիսանում են «Համապատասխանության ընդունելի միջոցների» (Acceptable Means of Compliance (AMC)) և «Ուղղորդող նյութերի» (Guidance Material (GM)) համապատասխանությունը հաստատող այլընտրանքային միջոցներ, հաստատվում են Կոմիտեի նախագահի կողմից։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախարար`

11/8/2024 Գ. Սանոսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։