ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«12» նոյեմբեր 2024 թ. N 328-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԷՐԵԿՏԻԼ ԴԻՍՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել էրեկտիլ դիսֆունկցիայով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
12.11.2024 Ա. ԱՎանեսՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
«12» նոյեմբեր 2024 թվականի
N 328-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԷՐԵԿՏԻԼ ԴԻՍՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ Կոդը Անվանում
1) F52.2 Գենիտալ ռեակցիայի անբավարարություն: Էրեկտիլ խանգարում տղամարդու մոտ: Հոգեծին (փսիխոգեն) սեռական անկարողություն (իմպոտենցիա), բացառությամբ` օրգանական ծագման սեռական անկարողության (N48.4)
2) N48.4 Օրգանական ծագման սեռական անկարողություն (իմպոտենցիա), բացառությամբ` hոգեծին սեռական անկարողության (իմպոտենցիայի) (F52.2)
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ
4) Հիվանդության փուլը (նկարագրել)։ Ըստ ծանրության աստիճանի` թեթև, միջին, ծանր
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Ուրոլոգ, անդրոլոգ, սեքսոպաթոլոգ, նյարդաբան, կլինիկական հոգեբան
8) Գանգատներ Սեռական թուլություն, կարող է նշել էրեկցիայի առկայություն, բացակայություն կամ թուլություն, որը կարող է լինել իրավիճակային (սիտուացիոն), ընտրողական, անցողիկ, սպոնտան: Թուլությունը կարող է առաջանալ մինչ սեռական հարաբերության սկիզբը (մինչ պենետրացիան) կամ ընթացքում։ Զուգահեռ կարող է նշել վաղաժամ սերմնաժայթքման, սեռական ցանկության նվազման նշաններ։
9) Անամնեզ Կարող է նշել միջանձնային հարաբերությունների վատթարացում, սեռական զուգընկերոջ փոփոխություն, նախկինում տարած վիրահատություններ, ճառագայթային բուժում, տրավմա կոնքի շրջանում, մետաբոլիկ խանգարումներ:
10) Զննման արդյունք/Ցուցում Կատարվում է արտաքին զննում։
11) Հոսպիտալացման ցուցում ա․ վիրահատական բուժման որոշման կայացում, ի սկզբանե կամ կոնսերվատիվ բուժման անարդյունավետության պարագայում (գերակշռող դեպքերում բուժումը իրականացվում է արտահիվանդանոցային պայմաններում),
բ․ բարդությունների կառավարում (մենեջմենթ) (օր․՝ պրիապիզմ բուժման կամ հետազոտության ֆոնին)։
3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման
քանակը
ԱԲ Բ
1) Վիրաբույժ ընդհանուր 0.05 -
2) Ինտենսիվ թերապիայի մասնագետ (անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ) 0.05 -
3) Երիկամաբան (նեֆրոլոգ) 0.05 -
4) Աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ) 0.3 -
5) Ներզատաբան (էնդոկրինոլոգ) 0.4 -
6) Նյարդաբան 0.1 -
7) Ուռուցքաբան 0.05 -
8) Արյունաբան 0.05 -
9) Սրտաբան 0.4 -
10) Ֆթիզիատր 0.05 -
11) Թունաբան (տոքսիկոլոգ) 0.05 -
12) Ալլերգոլոգ և իմունոլոգ 0.05 -
13) Սեքսոպաթոլոգ 0,2
14) Կլինիկական հոգեբան 0,1
15) Ուրոլոգ
16) Անդրոլոգ
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Գլյուկոզայի որոշում արյան մեջ 1 - Շաքարային դիաբետի հայտնաբերում
2) Առկա չէ Մեզի, սերմի, պրոստատիկ սեկրետի կամ այլ կենսաբանական հեղուկների ցանքս+ հակաբիոտիկների նկատմամբ զգայության որոշում 0.8 - Հարուցչի հայտնաբերում, վարակի գեներալիզացիայի հայտնաբերում
3) Առկա չէ Մեզի ընդհանուր հետազոտություն 0.5 - Հարակից միզային վարակի հայտնաբերում
4) Առկա չէ Ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), հիմնային ֆոսֆատազ (ՀՖ), բիլիռուբիններ՝ կապված և ընդհանուր 0,5 - Լյարդի ֆունկցիայի գնահատում
5) Առկա չէ Արյան սերոլոգիական հետազոտություն` հեպատիտ Բ, հեպատիտ Ց, մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հարուցիչի նկատմամբ 0,1 - Հարուցչի հայտնաբերում
6) Առկա չէ Կոագուլոգրամմա՝ պրոթրոմբինային գործակից + միջազգային նորմալացված գործակից (ՄՆԳ), ֆիբրինոգեն, ակտիվացած մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ (APTT), պրոթրոմբինային ժամանակ 0.3 - Արյան մակարդման պաթոլոգիաների հայտնաբերում
7) Առկա չէ Ընդհանուր տեստոստերոն 1․5 - Հորմոնային ֆոնի գնահատում
8) Առկա չէ Տեստոստերոնի ֆրակցիաներ 0,2 - Հորմոնային ֆոնի գնահատում
9) Առկա չէ Լիպիդային պրոֆիլ` խոլեստերին, բարձր խտության լիպոպրոտեիններ (ԲԽԼ), ցածր խտության լիպոպրոտեիններ (ՑԽԼ), տրիգլիցերիդներ 1 - Աթերոսկլերոտիկ ռիսկերի գնահատում
10) Առկա չէ Էստրոգենների մակարդակի որոշում 0,7 - Հորմոնային ֆոնի գնահատում
11) Առկա չէ Պրոլակտին 0,7 - Հորմոնային ֆոնի գնահատում
12) Առկա չէ Թիրեոտրոպ հորմոն (ԹՏՀ) 0․5 - Վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարումների հայտնաբերում
Գործիքային հետազոտություններ
13) Առկա չէ Ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ)` տրանսաբդոմինալ, տրանսռեկտալ, փոշտի օրգանների, առնանդամի (գերակշռում է փոշտի ՈՒՁՀ-ն դուպլեքս, դոպլեր ռեժիմներով)։ 1 - Որովայնի խոռոչի, կոնքի օրգանների, փոշտի օրգանների, առնանդամի ախտաբանական փոփոխությունների, էթիոլոգիկ գործոնի հայտնաբերում
14) Առկա չէ Ուրոֆլոումետրիա 0,3 - Մեզի հոսքի ծավալային արագության գնահատում
15) Առկա չէ Ուրոդինամիկ հետազոտություններ 0,1 - Օգնում է գնահատել դետրուզորի, սֆինկտերի կծկողական ֆունկցիան, նրանց սիներգիկ աշխատանքը
16) Առկա չէ Ցիստոսկոպիա 0,1 - Ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում
17) Առկա չէ Մնացորդային մեզի չափում ուլտրաձայնային հետազոտության կամ միզապարկի կաթետերիզացիայի միջոցով։ 0,2 - Ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում
18) Առկա չէ Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) 0,4 - Ախտաբանական փոփոխությունների (ռիթմի խանգարումներ կամ սրտամկանի սնուցման խանգարման նշաններ) հայտնաբերում
19) Առկա չէ Էխո-սրտագրություն 0․1 - Սրտի, փականների կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ, ինչպես նաև սրտապարկում հեղուկի առկայության որոշում: Սիրտ մտնող և սրտից դուրս եկող խոշոր անոթների կառուցվածքային փոփոխությունների հայտնաբերում
20) Առկա չէ Կավերնոզոգրաֆիա 0,1 - Կավերնոզ մարմինների պաթոլոգիայի հայտնաբերում:
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չ/Մ Միջի-նացված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանու-թյուն Միջին օրական չափա-քանակ Բուժ-ման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ
1) Ֆոսֆոդիեսթերազա 5 ինհիբիտորներ՝ սիլդենաֆիլ`25մգ, 50 մգ, 100մգ, տադալաֆիլ 5մգ, 20մգ `5, 10, 20մգ , վարդենաֆիլ 5մգ,10մգ, 20 մգ՝ 5, 10, 20մգ, ավանաֆիլ՝50, 100, 200մգ Ֆոսֆոդիեսթերազա 5 ինհիբիտորներ՝ սիլդենաֆիլ`25, 50, 100մգ, տադալաֆիլ`5, 10, 20մգ, վարդենաֆիլ՝ 5, 10, 20մգ, ավանաֆիլ՝50, 100, 200մգ դեղահատեր 1 5-200մգ 450-18000մգ Մինչև 3 ամիս
2) Ալպրոստադիլ 500մկգ/մլ
Ալպրոստադիլ՝ ներմիզուկային, տոպիկ կամ ներկավերնոզ
125-1000մկգ Ալպրոստադիլ լուծույթ կաթիլաներարկման կրեմ, ներարկման հեղուկ՝ներկավերնոզ, 1 125-1000 - Հիմնականում հարաբերությունից առաջ, կամ որևէ բուժման կուրսով։
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Հիմնականում իրականացվում է արտահիվանդանոցային պայմաններում կոնսերվատիվ բուժում հետևյալ հաջորդականությամբ՝
ա․ ապրելակերպի փոփոխության խորհուրդներ,
բ․ սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված բերանացի (պերօրալ) դեղերի օգտագործում՝ հիմնականում տադալաֆիլ, բուժման կուրսը առնվազն 1 ամիս։ Վերջիններիս քիչ էֆեկտիվության, կամ կիրառման անհնարինության պարագայում կարող են կիրառվել վակում էրեկտոր սարքեր, հարվածալիքային թերապիա,
գ․ ներմիզուկային կամ ներկավերնոզ դեղերի օգտագործում,
դ․ առնանդամի պրոթեզավորում՝ կավերնոզ մարմինների իմպլանտացիա 1, 2 կամ 3 կոմպոնենտից բաղկացած պրոթեզներով։ Բուժմանը կարող է զուգորդել նաև վարքային թերապիան` զույգի հետ, ինչպես նաև կարող են ներգրավվել կլինիկական հոգեբան, սեքսոպաթոլոգ և այլ մասնագետներ։ 1 -
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://d56bochluxqnz.cloudfront.net/documents/full-guideline/EAU-Guidelines-on-Sexual-and-Reproductive-Health-2023.pdf
2. https://cr.minzdrav.gov.ru/schema/15_2
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2024 թվական: