ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«12» նոյեմբեր 2024 թ. N 332-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԹԵՓՈՏՈՂ ՈՐՔԻՆՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել թեփոտող որքինով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
12.11.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
«12» նոյեմբեր 2024 թվականի
N 332-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԹԵՓՈՏՈՂ ՈՐՔԻՆՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ Կոդը Անվանում
1) B36.0 Թեփոտող որքին
Որքին`
դեղին
գույնզգույն
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ
2) Պացիենտի սեռ (արական, իգական) Իգական, արական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) ԱԲ, Բ (Երկրորդային վարակի միացում, ալերգիկ մաշկաբորբ)
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Կիրառելի չէ
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Մաշկավեներաբան, ընտանեկան բժիշկ
8) Գանգատներ Մաշկածածկույթի առանձին շրջանների ցանավորում, երբեմն` քոր։
9) Անամնեզ Ախտանշանների առավել նկատելի արտահայտում տարվա տաք եղանակներին, արևայրուքից հետո թերգունակային օջախների ի հայտ գալը։
10) Զննման արդյունք/Ցուցում Ցանավորման տեղակայում առավելապես իրանի ու վերին վերջույթների շրջանում: Ցանային տարրերի բացակայություն ափերի, ներբանների, լորձաթաղանթների շրջանում: Տարբեր տրամաչափի` վարդագույնից կարմրադարչնագույն թեփոտվող կամ թերգունակային չթեփոտվող, ձուլման հակում ունեցող բծերի առկայություն։
11) Հոսպիտալացման ցուցում Կիրառելի չէ
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Մաշկավեներաբան 1 1
2) Ընտանեկան բժիշկ 0,3 0,3
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն 1 1 Վիճակի ծանրությամբ պայմանավորված հոմեոստազի տարբեր խանգարումների հայտնաբերում
2) Առկա չէ Սնկաբանական հետազոտություն (KOH-ով թեստ) 0,7 0.3 Սնկի միցելների, «խաղողի ողկույզ» հիշեցնող սպորների հայտնաբերում
3) Առկա չէ Բալցերի փորձ (յոդի փորձ) 0,3 0.1 Ցանային տարրերի յոդով ավելի ինտենսիվ ներկում` ի արդյունք բնորոշ թեփոտման և յոդի ավելի ինտենսիվ կլանման
4) Առկա չէ Մեզի ընդհանուր հետազոտություն 1 1 Շեղումների հայտնաբերում
5) Առկա չէ Մաշկային ալերգիկ փորձերի իրականացում - 0․5 Վիճակը բարդացնող հնարավոր ալերգենի հայտնաբերում
Գործիքային հետազոտություններ
6) Առկա չէ Վուդի լամպով դիտում 0,5 0,4 Ցանային տարրերին բնորոշ դեղին կամ ոսկեդարչնագույն լուսարձակման առկայություն
5․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
6․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չ/Մ Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափաքանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ
1) Կետոկոնազոլ 200մգ նրբաքսուք արտաքին կիրառման Կետոկոնազոլ 200մգ նրբաքսուք արտաքին կիրառման պարկուճ 0,2 1 20 20
2) Կլոտրիմազոլ 100մգ նրբաքսուք արտաքին կիրառման Կլոտրիմազոլ 100մգ նրբաքսուք արտաքին կիրառման պարկուճ 0,2 1 15 15
3) Միկոնազոլ 20մգ/գ նրբաքսուք արտաքին կիրառման Միկոնազոլ 20մգ/գ նրբաքսուք արտաքին կիրառման պարկուճ 0,1 1 20 20
4) Տերբինաֆին 10մգ/գ նրբաքսուք արտաքին կիրառման Տերբինաֆին 10մգ/գ նրբաքսուք արտաքին կիրառման պարկուճ 0,2 1 20 20
5) Կետոկոնազոլ 20մգ/մլ Կետոկոնազոլ 20մգ/մլ օճառահեղուկ 0,9 5 70 14
6) Կետոկոնազոլ 200մգ Կետոկոնազոլ 200մգ դեղահատ 0,1 200 4000 20
7) Իտրակոնազոլ 200մգ Իտրակոնազոլ 200մգ դեղահատ 0,1 200 1400 7
8) Ֆլուկոնազոլ 150մգ, 300մգ Ֆլուկոնազոլ 150մգ, 300մգ դեղահատ 0,2 171,4 1200 28
7․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/tinea-versicolor-pityriasis-versicolor?search=pityriasis%20versicolor&source=search_result&selectedTitle=1~58&usage_type=default&display_rank=1
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2024 թվական: