Հոդված 4. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 4. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Տրակտորների և կցորդների կառուցվածքը պետք է ապահովի անվտանգությունը կենսական պարբերաշրջանի բոլոր փուլերում։
2. Տրակտորների և կցորդների՝ ըստ կատեգորիաների և տիպերի դասակարգումը ներկայացված է սույն տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածում։
(2-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.10.21 թիվ 127)
3. Т1, Т2, Т3, Т5, С (բացի С4-ից) կատեգորիաների տրակտորներին և R կատեգորիայի կցորդներին ներկայացվող անվտանգության պահանջների, ինչպես նաև անվտանգության պահանջները և դրանց հսկողության մեթոդները սահմանող ստանդարտների ու ՄԱԿ-ի կանոնակարգի ցանկը բերված է սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ հավելվածի 4.1 աղյուսակում։
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.10.21 թիվ 127)
4. Т4, С4 կատեգորիաների հատուկ նշանակության տրակտորներին ներկայացվող անվտանգության պահանջների, ինչպես նաև անվտանգության պահանջները և դրանց հսկողության մեթոդները սահմանող ստանդարտների ու ՄԱԿ-ի կանոնակարգի ցանկը բերված է սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ հավելվածի 4.2 աղյուսակում։
(4-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.10.21 թիվ 127)
5. Սույն տեխնիկական կանոնակարգի համաձայն տրակտորներին և կցորդներին ներկայացվող անվտանգության պահանջները ներկայացված են սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ հավելվածում։
(5-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.10.21 թիվ 127)