Անցնել բովանդակությանը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԹԻՎ ԲԴԽ-8-Ն-4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԲԴԽ-107-Ն-40

2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԹԻՎ ԲԴԽ-8-Ն-4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի փետրվարի 1-ի «Դատարաններում էլեկտրոնային համակարգի վարման և դրանից օգտվելու, ծավալուն էլեկտրոնային ֆայլերի, ինչպես նաև էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու անհնարինությամբ պայմանավորված էլեկտրոնային ֆայլերի ներկայացման կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-8-Ն-4 որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.

1) Որոշման Հավելվածի 7-րդ գլխի 56-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Վճարումը կատարված լինելու մասին հավաստիացման գործընթացը և այլ մանրամասները սահմանվում են Դատական դեպարտամենտի ղեկավարի ներքին իրավական ակտով:»:

2) Որոշման Հավելվածի 7-րդ գլխի 57-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«57. Համակարգի օգտագործողը վճարումը պետական վճարումների էլեկտրոնային համակարգի (e-payments.am) միջոցով կատարելու դեպքում Համակարգ է մուտքագրում վճարման արդյունքում ստացած ծածկագիրը, իսկ գանձապետական վճարահաշվարկային էլեկտրոնային համակարգի (clienttreasury.minfin.am) միջոցով վճարում իրականացնելու դեպքում՝ վճարման հանձնարարականի համարը:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահի

պաշտոնակատար Ե. Թումանյանց

2024 թ. նոյեմբերի 18

Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։