ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«15» նոյեմբեր 2024 թ. N 345-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԹՈՒԹՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել թութքով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
14.11.2024 Ա. ԱՎանեսՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
«15» նոյեմբեր 2024 թվականի
N 345-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԹՈՒԹՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ Կոդը Անվանում
1) I84 Թութք, ներառյալ` թութքային հանգույցները, հետանցքի և ուղիղ աղիքի երակների վարիկոզ լայնացումը
Բացառությամբ`
ծննդաբերության, հղիության (O22.4) և հետծննդյան շրջանի վիճակը բարդացնող վարիկոզ լայնացումների (O87.2)
2) I84.0 Ներքին թրոմբոզված թութք
3) I84.1 Ներքին թութք` այլ բարդություններով
արյունահոսող
արտանկած
ոլորված (ստրանգուլյացիոն)
խոցոտված
4) I84.2 Ներքին թութք` առանց բարդությունների
Ներքին թութք` ԱՀՃ
5) I84.3 Արտաքին թրոմբոզված թութք
Հարհետանցքային թրոմբոզ
Հարհետանցքային հեմատոմա (ոչ վնասվածքային)
6) I84.4 Արտաքին թութք` այլ բարդություններով
արյունահոսող
արտանկած
ոլորված (ստրանգուլյացիոն)
խոցոտված
7) I84.5 Արտաքին թութք` առանց բարդությունների
Արտաքին թութք` ԱՀՃ
8) I84.6 Թութքային մնացորդային մաշկային նշաններ (պտկիկներ)
Հետանցքի կամ ուղիղ աղիքի մաշկային նշաններ
9) I84.7 Թրոմբոզված թութք` չճշտված
Թրոմբոզված թութք` չճշտված` ներքին կամ արտաքին
10) I84.8 Չճշտված թութք` այլ բարդություններով
Չճշտված արտաքին կամ ներքին թութք
արյունահոսող
արտանկած
ոլորված (ստրանգուլյացիոն)
խոցոտված
11) I84.9 Թութք` առանց բարդությունների` չճշտված
Թութք` ԱՀՃ
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը Սուր փուլ՝
1. ներքին հանգույցներից առատ արյունահոսություն, որը պահանջում է պացիենտի շտապ հոսպիտալացում և արյունահոսության դադարեցում
2. թութքային հանգույցի (հանգույցների) թրոմբոզ
Քրոնիկ փուլ՝
1-ին աստիճան` արյունահոսություն առանց հանգույցների արտանկման
2-րդ աստիճան` ներքին հանգույցների արտանկում, որոնց հնարավոր է ներուղղել առանց մատի օգնության` առանց արյունահոսության կամ արյունահոսությամբ
3-րդ աստիճան` ներքին հանգույցների արտանկում, որոնց հնարավոր է ներուղղել մատի օգնությամբ` առանց արյունահոսության կամ արյունահոսությամբ
4-րդ աստիճան` ներքին հանգույցների անընդհատ արտանկում, որոնց հնարավոր չէ ներուղղել
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Շտապ, անհետաձգելի, պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Պրոկտոլոգ, աղեստամոքսաբան, գինեկոլոգ
8) Գանգատներ Դեֆեկացիայի ընթացքում պարբերաբար արյունային արտադրություն, հետանցքի շրջանում խոնավության և անհարմարության (դիսկոմֆորտի) զգացում
9) Անամնեզ Ի հայտ են բերվում հիվանդության առաջացման էթիոլոգիական գործոնները՝ ստամոքս-աղիքային խանգարումներ, սննդակարգի խանգարում, ալկոհոլի չարաշահում, նստակյաց կամ քիչ շարժուն կենսակերպ, հղիություն և ծննդաբերություն
10) Զննման արդյունք/Ցուցում Հետանցքի և շեքի շրջանի արտաքին զննման ժամանակ ուշադրություն է դարձվում հետանցքի ձևի, սպիական փոփոխությունների կամ դեֆորմացիայի, մաշկային ծածկույթների տեսքի վրա: Գնահատվում են արտաքին թութքային հանգույցները, ներքին հանգույցների արտանկման աստիճանը և նրանց ինքնուրույն ներուղղման հնարավորությունը։
Մատնային զննում՝ գնահատվում է անալ սեղմանի կծկողական հնարավորությունը, ցավոտությունը, անալ լորձաթաղանթի և թութքային հանգույցների վիճակը, անալ ուղու և ուղիղ աղու ծավալային գոյացությունների առկայությունը
11) Հոսպիտալացման ցուցում Շտապ կամ պլանային վիրահատություն
3. Սույն հավելվածի Ձև 1–ի 10-րդ ենթակետում նշված զննումը իրականացվում է.
1) գինեկոլոգիական աթոռի վրա՝ մեջքի վրա պառկած և ոտքերը մաքսիմալ ծալած դեպի որովայնը.
2) կողքի վրա՝ ոտքերը մաքսիմալ ծալած դեպի որովայնը.
3) ծունկ-արմունկային դիրքում:
4․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Պրոկտոլոգ 1 1
2) Աղեստամոքսաբան, սրտաբան, ուրոլոգ, գինեկոլոգ և այլ մասնագետներ՝ ելնելով գանգատների բնույթից և տեղակայումից 1 1
5․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
6․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն 1 1 Սակավարյունությունը գնահատելու նպատակով
Գործիքային հետազոտություններ
2) Առկա չէ Անոսկոպիա 1 1 Ցանկալի է օպտիկական անոսկոպով, հնարավորության դեպքում` ռեկտալ հայելու օգնությամբ, զննվում են անալ ուղու և ուղիղ աղու դիստալ հատվածը, գնահատվում են ներքին թութքային հանգույցները, լորձաթաղանթի վիճակը, ատամնավոր գիծը անալ կրիպտաների հետ, ուղիղ աղու ստորամպուլյար հատվածի լորձաթաղանթը:
3) Առկա չէ Ռեկտոռոմանոսկոպիա 1 1 Դիտվում է օպտիկական ռեկտոռոմանոսկոպով: Ուղիղ և սիգմայաձև աղու ստորին հատվածի զուգակցող հիվանդություններիհայտաբերում:
4) Առկա չէ Կոլոնոսկոպիա և իրիգոսկոպիա 1 1 Հաստ աղու հիվանդությունների ախտորոշում, հաստ աղու խոցային և Կրոնի հիվանդության բացառում: Կոլոնոսկոպիան և իրիգոսկոպիան ցուցված են հաստ աղու ուռուցքային հիվանդությունների բացառման համար (50 տարեկանից բարձր բոլոր պացիենտներին)
7․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
8․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չ/Մ Միջինաց-ված ցուցանիշ՝ տրամադր-ման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քա-նակ
1) Հեպարին (հեպարին նատրիում), բենզոկային, բենզիլ նիկոտինատ 100ՄՄ/գ+40մգ/գ+0,8մգ/գ Հեպարին (հեպարին նատրիում), բենզոկային, բենզիլ նիկոտինատ 100ՄՄ/գ+40մգ/գ+0,8մգ/գ քսուք արտաքին կիրառման - 0,5-1գ 4,5-14գ 3-14 օր
2) Հեպարին նատրիում, պրեդնիզոլոն (պրեդնիզոլոնի ացետատ), պոլիդոկանոլ 65ՄՄ/գ+2,233մգ/գ+30մգ/գ Հեպարին նատրիում, պրեդնիզոլոն (պրեդնիզոլոնի ացետատ), պոլիդոկանոլ 65ՄՄ/գ+2,233մգ/գ+30մգ/գ քսուք ուղիղաղի-քային և արտաքին կիրառման - Բարակ շերտով 2-4 անգամ: Ցավային սինդրոմի վերանալուց հետո ևս 7 օր, մեկ անգամ - 3-14 օր
3) Ֆլավոնոիդային միկրոնիզացված մաքրված ֆրակցիան (MPFF) 1000 մգ,
Դիոսմին 90% (900 մգ), Ֆլավոնոիդներ՝ հեսպերիդինի ձևով 10% (100 մգ) Ֆլավոնոիդային միկրոնիզացված մաքրված ֆրակցիան (MPFF) 1000 մգ,
Դիոսմին 90% (900 մգ), Ֆլավոնոիդներ՝ հեսպերիդինի ձևով 10% (100 մգ) դեղահատ - Սուր փուլ՝
4օր-օրական 3000մգ
3օր-օրական 2000մգ
Քրոնիկ փուլ՝
Օրը 1000 մգ - 7-60օր
4) Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ, 100մգ Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ,100մգ մոմիկներ ուղիղաղի-քային - 50-150մգ 150-1000մգ 3-7 օր
9․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
10. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Քիչ ինվազիվ բուժման մեթոդներ`
Սկլերոթերապիա 1 1
Ինֆրակարմիր ֆոտոկոագուլյացիա 1 1
Ռեզինե օղերով լիգավորում 1 1
Թութքային հանգույցների կոագուլյացիա Ultroid ապարատի միջոցով 1 1
Հեմոռոիդալ հանգույցների դեզարտերիզացիա՝ ուլտրաձայնային դոպլերոմետրիայի հսկողությամբ 1 1
2) Վիրահատական բուժման մեթոդներ`
Փակ թութքահատում (անալ ուղու լորձաթաղանթի վերականգնումով) 1 1
Բաց թութքահատում 1 1
Ենթալորձաթաղանթային թութքահատում 1 1
Թութքահատում LigaSure, UltraCision սարքերով 1 1
3) Սուր թութքի բուժում`
Թրոմբէկտոմիա 1 1
11․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ Շելիգին Յու․ Ա․, Բլագոդարնի Լ․ Ա․ Կոլոպրոկտոլոգի ուղեցույց․ Մ․ Լիտտերա, 2012, 64-89 էջ/ Шелыгин Ю.А., Благодарный Л.А. Справочник колопроктолога. М.: Литтера, 2012. С. 64-89.
2. Ֆիլիպս Բ․․ Բոլ Սի․, Սաքետ Դ․, և այլք․ Օքսֆորդի ապացույցների վրա հիմնված բժշկության կենտրոն-ապացույցների մակարդակները. 2009/ Phillips B., Ball C., Sackett D., et al. Oxford Center for Evidence-based Medicine — Levels of evidence. 2009. Available from` http://www.cebm.net/index.aspx?o=1025 .
3. Հոֆֆման Ջ․Ս․, Ֆիշեր Ի․, Հենե Վ․, Զեիտս Մ․, Սելբման Հ․ Կ․: կոնսենսուսային առաջարկությունների մշակման մեթոդաբանական շրջանակ [կոնսենսուսային առաջարկությունների մշակման մեթոդաբանական շրջանակ]: Զ Գաստրոէնտերոլոգիա. 2004. Սեպտեմբեր; 42(9): 984-6/Hoffmann J.C., Fischer I., HՓhne W., Zeitz M., Selbmann H.K. Methodische Grundlagen fՖr die Ableitung von Konsensusempfehlungen [Methodological basis for the development of consensus recommendations]. Z Gastroenterol. 2004. Sep; 42(9): 984-6.
4. Воробьев Г.И., Шелыгин Ю.А., Благодарный Л.А. Геморрой. М.: Литтера, 2010. С. 38-40, 114-116, 137-138, 154-183. Վորոբյով Գ․ Ի․, Շելիգին Յու Ա, Բլագոդարնի Լ․ Ա․ Հեմոռոյ․ Մ․ Լիտտերա, 2010․ էջեր 38-40, 114-116, 137-138, 154-183
5. Генри М., Свош М. Колопроктология и тазовое дно. М.: Медицина, 1988. С. 232-255. Հենրի Մ․, Սվոշ Մ․ Կոլոպրոկտոլոգիա և կոնքի հատակ․ Մ․։ Բժշկություն, 1988 էջ 232-255․
6. Հիվանդությունների 10-րդ միջազգային դասակարգում․ ՀՄԴ-10 / Международная классификация болезней 10-го пересмотра. МКБ-10. Доступен с: www.10mkb.ru .
7. Սութերլենդ Լ․ Մ․, Բուրչարդ Ա․ Կ․, և այլք․ Կարիչ հեմոռոյէկտոմիայի համակարգված վերանայում. Վիրաբուժություն․ 2002; 137: 1395–406. / Sutherland L.M., Burchard A.K., Matsuda K., et al. A systematic review of stapled hemorrhoidectomy. Arch Surg. 2002; 137: 1395–406.
8. Ֆազիո Ֆ․ Վ․, Տիանդրա Ջ.Ջ. Պերիանալ հիվանդությունների Բուժում. Ընդլայնված վիրաբուժություն․ 1996; 29;59-78 / Fazio F.W., Tjandra J.J. The management of perianal diseases. Adv Surg. 1996; 29: 59–78.
9. Վորոբյով Գ․ Ի․ Կոլոպրոկտոլոգիայի հիմունքները․ Մ։ ՄԻԱ, 2006․ էջ 79-82, 94 / Воробьев Г.И. Основы колопроктологии. М.: МИА, 2006. С.79-82, 94.
10. Չերչ Ջ.Մ. կոլոնոսկոպիայի արդյունքների վերլուծություն հետանցքային արյունահոսություն ունեցող պացիենտների մոտ ' կախված նրանց դրսևորած ախտանիշների բնույթից: Ուղիղ աղիքի, հետանցքի իվանդություններ․ 1991; 34։ 391-5 / Church J.M. Analysis of the colonoscopic findings in patients with rectal bleeding according to the pattern of their presenting symptoms. Dis Colon Rectum. 1991; 34: 391–5.
11. Ռեքս Դ․ Կ․, Բոնդ Ջ․ Հ․, Վինավեր Ս․, և այլք Կոլոնոսկոպիայի տեխնիկական բնութագրերի որակը և կոլոնոսկոպիայի որակի շարունակական բարելավման գործընթացը. կոլոռեկտալ քաղցկեղի վերաբերյալ ԱՄՆ միջհամայնքային աշխատանքային խմբի առաջարկություններ. Գաստրոէնտերոլոգիայի ամերիկյան ամսագիր. 2002; 97: 1296–308.Rex D.K., Bond J.H., Winawer S., et al. / Quality in the technical performance of colonoscopy and the continuous quality improvement process for colonoscopy: recommendations of the U.S. Multi-Society Task Force on colorectal cancer. Am J Gastroenterol. 2002; 97: 1296–308.
12. Լորենս Ռ․ Սանդս, Դանա Ռ․ Սանդս․ Ամբուլատոր կոլոռեկտալ վիրաբուժություն. Տեղեկատվություն․ 2009;79-85/ Laurence R. Sands, Dana R. Sands. Ambulatory Colorectal Surgery. Informa. 2009; 79-85.
13. Մարվին Լ․ Կորման․ Հաստ և ուղիղաղիքային վիրաբուժություն․ Լիպինկոտ 2005․ էջ 177-255 / Marvin L. Corman, M.D. Colon and Rectal Surgery. Lippincott. 2005. Р. 177-255.
14. Հաստ աղիքի և հետանցքի վիրաբույժների ամերիկյան ընկերություն:Թութքի բուժման գործնական առաջարկություններ: Ուղիղ աղիքի և հետանցքի հիվանդություններ: 2005; 48: 189–194. / The American Society of Colon and Rectal Surgeons.Practice Parameters for the Management of Hemorrhoids. Dis Colon Rectum. 2005; 48: 189–194.
15. Վեբստեր Դ․ Ջ․, Գոֆ Դ․ Կ․, Կրավեն Ջ․ Լ․ Ծավալային քարշակների օգտագործումը հեմոռոյով պացիենտների մոտ. Վիրաբուժության բրիտանական ամսագիր․ 1978; 65: 291. / Webster D.J., Gough D.C., Craven J.L. The use of bulky evacuants in patients with haemorrhoids. Br J Surg. 1978; 65: 291.
16. Մոեսգարդ Ֆ․, Նիլսեն Մ․ Ս․, Հանսեն Ջ․ Բ․, Նուդսեն Ջ․ Տ․ Բարձր մանրաթելային դիետան նվազեցնում է արյունահոսությունն ու ցավը հեմոռոյով պացիենտների մոտ: Ուղիղ աղիքի հիվանդություններ․ 1982; 25: 454–6./Moesgaard F., Nielsen M.C., Hansen J.B., Knudsen J.T. High fiber diet reduces bleeding and pain in patients with hemorrhoids. Dis Colon Rectum. 1982; 25: 454–6.
17. Կեիլի Մ․ Ռ․, Բուչման Պ․, Միներվիում Ս․, Արբայ Յ․, Ալեքսանդր-Վիլլիամս Ջ․ Հեմոռոյների համար փոքր վիրաբուժական միջամտությունների և բարձր մանրաթելային դիետայի խոստումնալից փորձարկումներ 1997; 2: 967–9. / Keighley M.R., Buchmann P., Minervium S., Arbai Y., Alexander-Williams J. Prospective trials of minor surgical procedures and high fibre diet for haemorrhoids. BMJ. 1997; 2: 967–9.
18. Սալվատի Ե․Պ․ Թութքի ոչ վիրահատական բուժում․ Հաստ աղիքի և հետանցքի հիվանդություններ․ . 1999; 42: 989–93. / Salvati E.P. Nonoperative management of hemorrhoids. Dis Colon Rectum. 1999; 42: 989–93.
19. Պերերա Ն․, Լիոլիտսա Դ․, Լիպ Ս․, Կրոքսֆորդ Ա․, Յասսին Մ․ Ֆլեբոտոնիկ միջոցներ հեմոռոյների համար: Կոհրեյնի համագործակցություն․ 2012 / Perera N., Liolitsa D., Iype S., Croxford A., Yassin M. Phlebotonics for haemorrhoids. The Cochrane Collaboration. 2012.
20. Չիտամ Մ․ Ջ․, Մորտենսեն Ն․ Ջ․, Նիստրոմ Պ․ Օ․, և այլք․ Կարված հեմոռոիդեկտոմիայից հետո անընդհատ ցավ և կղման ցանկություն․ 2000; 356: 730–3. / Cheetham M.J., Mortensen N.J., Nystrom P.O., et al. Persistent pain and faecal urgency after stapled haemorrhoidectomy. Lancet. 2000; 356: 730–3.
21. ՄակՌեյ Հ․ Մ․, ՄակԼեոդ Ռ․ Ս․, հեմոռոյի բուժման մեթոդների համեմատություն։ մետա-անալիզ․ Հաստ աղիքի և հետանցքի հիվանդություններ 1995; 38: 687–94 / MacRae H.M., McLeod R.S. Comparison of hemorrhoidal treatment modalities: a meta-analysis. Dis Colon Rectum. 1995; 38: 687–94.
22. ՄակՌեյ Հ․ Մ․, ՄակԼեոդ Ռ․ Ս․, հեմոռոյի բուժման մեթոդների համեմատություն։ մետա-անալիզ․ Վիրաբուժության Կանադական ամսագիր 1997; 40: 14–7. / MacRae H.M., McLeod R.S. Comparison of hemorrhoidal treatments: a meta-analysis. Can J Surg. 1997; 40: 14–7.
23. Lee H.H., Spencer R.J., Beart R.W. Multiple hemorrhoidal banding in a single session. Dis Colon Rectum. 1994; 37: 37–41. / Լի Հ․ Հ․, Սպենսեր Ռ․ Ջ․, Բարտ Ռ․ Վ․ Հեմոռոիդալ բազմակի հանգույցների ամրացում մեկ շրջանում․ Հաստ աղիքի և հետանցքի հիվանդություններ 1994; 37: 37–41.
24. Չալեոյկիտտի Բ․ Համեմատական ուսումնասիրություն մեկ նստաշրջանում բազմակի և մեկ ռետինե ժապավենի Վիրակապման միջև արյունահոսող ներքին հեմոռոյների համար. հեռանկարային ուսումնասիրություն․ Համեմատական ուսումնասիրություն մեկ նստաշրջանում բազմակի և մեկ ռետինե ժապավենի Վիրակապման միջև արյունահոսող ներքին հեմոռոյների համար. հեռանկարային ուսումնասիրություն․ 2002; 85: 345–50. / Chaleoykitti B. Comparative study between multiple and single rubber band ligation in one session for bleeding internal hemorrhoids: a prospective study. J Med Assoc Thai. 2002; 85: 345–50.
25. Արմսթրոնգ Դ․ Ն․ Հեմոռոյիդալ հանգույցների բազմակի կապում. հեռանկարային պատահականացված ուսումնասիրություն, որը գնահատել է նոր տեխնիկան․ Հաստ աղիքի և հետանցքի հիվանդություններ 2003; 46: 179–86/ Armstrong D.N. Multiple hemorrhoidal ligation: a prospective, randomized trial evaluating a new technique. Dis Colon Rectum. 2003; 46: 179–86.
26. Բատ Լ․, Մելզեր Ե․ Կոլեր Մ․, Դրեզիկ Զ․, Շեմեշ Ե․ Ներքին հեմոռոյը առաձգական ժապավենով կապելու բարդություններ ' ախտանիշներով․ Հաստ աղիքի և հետանցքի հիվանդություններ ․ 1993; 36: 287–90. / Bat L., Melzer E., Koler M., Dreznick Z., Shemesh E. Complications of rubber band ligation of symptomatic internal hemorrhoids. Dis Colon Rectum. 1993; 36: 287–90.
27. Ջոնսոն Ջ․ Ֆ․, Ռիմմ Ա․ Հեմոռոյի օպտիմալ ոչ վիրաբուժական բուժում. ինֆրակարմիր կոագուլյացիայի, առաձգական Վիրակապման և ներարկային սկլերոթերապիայի համեմատական վերլուծություն․ Գաստրոթնտերոլոգիայի ամերիկյան ամսագիր. 1992; 87: 1601–5. / Johanson J.F., Rimm A. Optimal nonsurgical treatment of hemorrhoids: a comparative analysis of infrared coagulation, rubber band ligation, and injection sclerotherapy. Am J Gastroenterol. 1992; 87: 1601–5.
28. Սավոիզ Դ․, Ռոշե Բ․, Գլաուստեր Տ․, Դորբրինով Ա․, Լուդվիգ Սի․, Մարտի Մ․ ՍԻ․ Հեմոռոյիդալ հանգույցների կապում առաձգական ժապավենով. Կոլոռեկտալ հիվանդությունների միջազգային ամսագիր․ . 1998; 13: 154–6. / Savoiz D., Roche B., Glauser T., Dorbrinow A., Ludwig C., Marti M.C. Rubber band ligation of hemorrhoids: relapse as a function of time. Int J Colorectal Dis. 1998; 13: 154–6.
29. Սիմ Ա․ Ջ․, Մուրին Ջ․ Ա․, Մակենզի Ի․ Առաջին և երկրորդ աստիճանի հեմոռոյների բուժման եռամյա հետագա ուսումնասիրություն սկլերոզանտի ներարկումով կամ առաձգական վիրակապով: Վիրաբուժություն, գինեկոլոգիա և մանկաբարձություն․ 1983; 157: / Sim A.J., Murie J.A., Mackenzie I. Three-year follow-up study on the treatment of first- and second-degree hemorrhoids by sclerosant injection or rubber band ligation. Surg Gynecol Obstet. 1983; 157:
30. Չեվ Ս․ Ս․, Մարշալ Լ․, Կալիշ Լ․, և այլք․ Համակցված սկլերոթերապիայի կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունքներ, հեմոռոիդալ հանգույցների վիրակապում ժապավենով և լորձաթաղանթի պրոլապս․ Հաստ աղիքի և հետանցքի հիվանդություններ․ 2003; 46: 1232–7/Chew S.S., Marshall L., Kalish L., et al. Short-term and long-term results of combined sclerotherapy and rubber band ligation of hemorrhoids and mucosal prolapse. Dis Colon Rectum. 2003; 46: 1232–7.
31. Հակոբյան Ա.Ս. Կոլոպրոկտոլոգիա, 2007թ.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 նոյեմբերի 2024 թվական: