Անցնել բովանդակությանը

Հոդված 2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

գործել է մինչև 2022-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

բալաստային բեռներ՝ առջևի և (կամ) հետևի սռնիները լրաբեռնելու համար տրակտորի վրա տեղակայման համար նախատեսված բեռներ.

քարշակման սարքվածք՝ տրակտորի առջևի հատվածում գտնվող տրակտորի կառուցվածքային տարր, որն ապահովում է դրա քարշակման համար նախատեսված հարմարանքների (օրինակ՝ մետաղաձողի, քարշակման ճոպանի և այլնի) առկցումը.

շահագործման մեջ դնելը՝ փաստաթղթերով ձևակերպված իրողություն, որով արձանագրվում է տրակտորի կամ կցանքի՝ ըստ նշանակության կիրառմանը պատրաստ լինելը.

տրակտորի բարձրություն՝ հենման մակերևույթի և հենման մակերևույթից առավելագույն հեռավորության վրա գտնվող հենակետի միջև ուղղաձիգ ուղղությամբ չափված հեռավորություն՝ առանց անտենայի։ Բարձրությունը որոշելիս տրակտորը պետք է սարքավորված լինի արտադրողի կողմից սահմանված առավելագույն ստատիկ շառավղով նոր դողերով.

երկվառելիքային շարժիչ՝ միաժամանակ դիզելային և գազակերպ վառելիքով աշխատանքի համար նախատեսված շարժիչ, ընդ որում՝ մեկ տեսակի վառելիքի սպառվող քանակը մեկ այլ տեսակի նկատմամբ կարող է տատանվել՝ շարժիչի աշխատանքի ռեժիմով և տեսակով պայմանավորված.

տրակտորի երկարություն՝ տրակտորի երկայնական առանցքին ուղղահայաց և դրա եզրային կետերով անցնող ուղղաձիգ հարթությունների միջև հորիզոնական ուղղությամբ չափված հեռավորություն՝ առանց բոլոր հայելիների, գործարկման բռնակների, առջևի կամ կողային եզրաչափքային լույսերի.

թույլատրելի քարշակվող զանգված՝ զանգված, որը տրակտորը կարող է քարշակել։ Թույլատրելի քարշակվող զանգվածը կարող է իր մեջ ներառել մեկ կամ մի քանի քարշակվող կցանքների զանգված, գյուղատնտեսական կամ անտառատնտեսական մեքենաների զանգված.

արտադրող՝ իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, որն իր անունից իրականացնում է տրակտորի, կցանքի կամ բաղադրամասի արտադրություն ու իրացում և պատասխանատու է սույն տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին դրա համապատասխանության համար.

տրակտորի (կցանքի) կատեգորիա՝ տրակտորի (կցանքի) բնութագիր, որը կիրառվում է սույն տեխնիկական կանոնակարգում դրա նկատմամբ պահանջները սահմանելու նպատակով.

բաղադրամաս՝ տրակտորի կամ կցանքի բաղադրիչ մաս, որը մատակարարվում է հավաքման արտադրության համար և (կամ) որպես շահագործման մեջ գտնվող տրակտորի կամ կցանքի համար փոխովի մասեր (պահեստամասեր).

անտառատնտեսական տրակտոր՝ անտառավերականգնման կամ անտառի խնամքի մասով տեխնոլոգիական աշխատանքների կատարման համար նախատեսված տրակտոր.

տրակտորի առավելագույն հաշվարկային արագություն՝ ըստ շարժիչի ծնկավոր լիսեռի պտտման անվանական հաճախության, փոխհաղորդման նվազագույն փոխանցումային հարաբերության և տեղապտտման բացակայության ցուցանիշների հաշվարկված արագություն.

փոքրաեզրաչափ տրակտոր՝ մանրաուրվագծային տեղամասերում, բաժնյակներում, սանդղավանդներում, ֆերմաներում, այգիներում, զբոսայգային և կոմունալ տնտեսություններում աշխատանքների կատարման համար նախատեսված՝ շարժիչի մինչև 190 կՎտ հզորությամբ գյուղատնտեսական կամ անտառատնտեսական տրակտոր.

տրակտորի, կցանքի կամ բաղադրամասի շրջանառությունը շուկայում՝ Միության անդամ պետությունների տարածքներում առևտրային գործունեության ընթացքում անհատույց կամ հատուցելի հիմքով տարածելու նպատակով տրակտորի, կցանքի կամ բաղադրամասի մատակարարումից կամ ներմուծումից հետո (այդ թվում՝ արտադրողի պահեստից արտադրանքն ուղարկելուց կամ առանց պահեստավորման բեռնառաքումից հետո) արտադրողից ձեռք բերողին (սպառողին) դրա տեղաշարժի գործընթացները.

կցանք՝ տրակտորով քարշակվող՝ տարբեր, այդ թվում՝ գյուղատնտեսական կամ անտառատնտեսական նշանակության բեռներ փոխադրելու համար նախատեսված տրանսպորտային միջոց:

Կցանքների թվին են դասվում նաև այն կցանքները, որոնց ուղղաձիգ բեռնվածքի մի մասը փոխանցվում է քարշակող տրակտորին (կիսակցանքներ).

հատուկ նշանակության կցանք՝ հետևյալ պայմաններից մեկին կամ մի քանիսին բավարարող կցանք.

կցանքը նախատեսված չէ առանց արտադրողի կողմից նախատեսված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցների՝ ճանապարհային երթևեկությանը մասնակցելու համար.

կցանքը բաղկացած է կցանքի հենասարքից և միայն որոշակի տեսակի բեռների փոխադրում ապահովող ոչ հանովի հատուկ սարքավորումներից (չորացրած խոտի և ծղոտի գլանափաթեթների ու կապոցների փոխադրման համար բաց հենահարթակներ, կենդանիների, թռչնի, սիլոսային և խոտապահածոյի զանգվածի փոխադրման համար կցանքներ և այլն).

կցանքի վրա տեղակայված են որոշակի տեխնոլոգիական գործընթացների և գործողությունների կատարման համար նախատեսված բեռնման-բեռնաթափման և (կամ) հատուկ սարքավորումներ (օրինակ՝ ինքնավար կտրիչներ): Ընդ որում, միաժամանակ կամ լրացուցիչ կարող են կատարվել բեռների փոխադրման աշխատանքներ (պարարտանյութերի ներմուծման համար նախատեսված կցանքներ, փայտատար կցանքներ և այլն):

Հատուկ նշանակության կցանքներին նույնպես դասվում են այնպիսի կցանքներ, որոնք բավարարում են նշված պայմաններից մեկը կամ մի քանիսը և միաժամանակ.

որոնց ուղղաձիգ բեռնվածքի մի մասը փոխանցվում է քարշակող տրակտորին (հատուկ նշանակության կիսակցանքներ).

որոնց եզրաչափքային չափսերը գերազանցում են թիվ 5 հավելվածի 8.1.2 ենթակետով սահմանված չափսերը.

դողի գլորքի շառավիղ՝ անիվի առաջընթաց արագության երկայնական բաղադրիչի հարաբերությունը դրա անկյունային արագության նկատմամբ.

ինքնաթափ կցանք՝ մեկ կամ երկու կողմով և դեպի հետ կամ միայն դեպի հետ բեռնաթափման դեպքում հենահարթակի վերհանումը և թեքումն ապահովող մեխանիզմներով սարքավորված կցանք.

գյուղատնտեսական տրակտոր՝ բուսաբուծության և (կամ) անասնաբուծության ոլորտում տեխնոլոգիական աշխատանքների կատարման համար նախատեսված տրակտոր.

սերտիֆիկացման փորձարկումներ՝ տրակտորի, կցանքի կամ բաղադրամասի տիպային նմուշի (նմուշների) փորձարկումներ, որոնց արդյունքների հիման վրա եզրակացություն է արվում սույն տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին տրակտորի, կցանքի կամ բաղադրամասի համապատասխանության վերաբերյալ.

տրակտորի հանդերձված զանգված՝ աշխատանքային վիճակում տրակտորի զանգվածն առանց բալաստի, ներառյալ շրջման դեպքում պաշտպանիչ սարքվածքը, հովացման հեղուկով, քսանյութերով, վառելիքով (անվանական տարողության առնվազն 90 %-ով լցված բաք), գործիքի և գործարկուի հետ միասին.

առկցման սխեմա՝ սխեմա, որին համապատասխան, փոխադրման ժամանակ իրականացվում է բեռնամբարձիչ սարքավորումների առկցումը.

տեխնիկական ծառայություն՝ Ժնևում 1958 թվականի մարտի 20-ին կնքված՝ անվավոր տրանսպորտային միջոցների, սարքավորումների առարկաների և մասերի համար, որոնք կարող են տեղակայվել և (կամ) օգտագործվել անվավոր տրանսպորտային միջոցների վրա, միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման և այդ կարգադրագրերի հիման վրա տրվող պաշտոնական հաստատումների փոխճանաչման պայմանների մասին համաձայնագրի (այսուհետ՝ 1958 թվականի Համաձայնագիր) շրջանակներում տրանսպորտային միջոցների տեսակի պաշտոնական հաստատման համար փորձարկումների անցկացման հարցերով լիազորված կազմակերպություն.

տեխնիկապես թույլատրելի քարշակվող զանգված՝ տրակտորն արտադրողի կողմից սահմանված առավելագույն զանգված, որը տրակտորը կարող է քարշակել.

տրակտորի տեխնիկապես թույլատրելի առավելագույն զանգված՝ դողերի բեռնամբարձությունից, տրակտորի տարրերի կառուցվածքային բնութագրերից և տրված բնութագրերի ու անվտանգության ցուցանիշների ապահովման ունակությամբ պայմանավորված՝ արտադրողի կողմից սահմանված՝ տրակտորի առավելագույն զանգված, որն իր մեջ ներառում է տրակտորի հանդերձված (շահագործման) զանգվածը ամենածանր համալրմամբ, բալաստի անվանական զանգվածը և անվանական օգտակար բեռնվածքը.

տեխնիկական նկարագրություն՝ համապատասխանության հաստատման նպատակով արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի), վաճառողի կողմից ներկայացվող՝ տեխնիկական և կառուցվածքային բնութագրեր, ինչպես նաև այլ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ, որոնք թույլ են տալիս նույնականացնել տրակտորը կամ կցանքը.

տրակտորի, կցանքի կամ բաղադրամասի տեսակ՝ մեկ արտադրողի կողմից պատրաստված տրակտորներ, կցանքներ կամ բաղադրամասեր, որոնք բնութագրվում են տեխնիկական նկարագրություններում նշված միևնույն կառուցվածքային հատկանիշների ամբողջությամբ։ Տրակտորի, կցանքի կամ բաղադրամասի տեսակը կարող է ունենալ տարբեր տարբերակներ և տարատեսակներ.

տրակտոր՝ առնվազն երկու սռնի և առնվազն 6 կմ/ժ առավելագույն հաշվարկային արագություն ունեցող անվավոր կամ թրթուրավոր մեխանիկական տրանսպորտային միջոց, որն օգտագործում է առավելապես քարշային ճիգ և հիմնականում նախատեսված է մեքենաները և աշխատանքային սարքավորումները քարշակելու, հրելու, փոխադրելու կամ գործողության մեջ դնելու համար.

տրակտորային գնացք՝ տրակտորից, կիսակցանքից և (կամ) մեկ կամ մի քանի կցանքներից բաղկացած շարժակազմ.

քարշակցման սարքվածք (ՔԿՍ)՝ սարքվածք, որի՝ տրակտորի և կցանքի վրա տեղակայված միացնող տարրերն ապահովում են դրանց մեխանիկական միացումը.

արտադրողի կողմից լիազորված անձ՝ Միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա տարածքում գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, որն արտադրողի, այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի հետ կնքած պայմանագրի հիման վրա իրականացնում է գործողություններ այդ արտադրողի անունից տրակտորի, կցանքի կամ բաղադրամասի համապատասխանության գնահատման և Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ բացթողման դեպքում, ինչպես նաև պատասխանատվություն է կրում տրակտորի, կցանքի կամ բաղադրամասի՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին անհամապատասխանության համար.

կցանքի հենասարք՝ կցանքի բաղադրիչ մաս, որը նախատեսված է դրա վրա մեկ կամ մի քանի սարքվածքներ դնելու համար՝

հենահարթակների, թափքերի և այլ համանման սարքվածքների. տեխնոլոգիական սարքավորումների.

բեռնամբարձիչ (բեռնման-բեռնաթափման) սարքավորումների:

Կցանքի հենասարքի թվին են դասվում նաև այն կցանքների հենասարքերը, որոնց ուղղաձիգ բեռնվածքի մի մասը փոխանցվում է քարշակող տրակտորին (կիսակցանքների հենասարքեր).

տրակտորի լայնություն՝ տրակտորի երկայնական առանցքին զուգահեռ և դրա եզրային կետերով անցնող ուղղաձիգ հարթությունների միջև հորիզոնական ուղղությամբ չափված հեռավորություն, առանց բոլոր հայելիների, շրջադարձերի ցուցիչների, առջևի կամ հետևի կողային եզրաչափքային լույսերի, կայանման ցանկացած լույսի, տրակտորի քաշով պայմանավորված դողերի ձևափոխման (դեֆորմացիաների), հավաքվող տարրերի: Հավաքվող տարրերի թվին կարող են դասվել, օրինակ՝ ամբարձիչ ոտնատեղերը.

էկոլոգիական դաս՝ տրակտորի կառուցվածքը կամ վնասակար նյութերի արտանետումների մակարդակով պայմանավորված՝ սեղմումից բոցավառմամբ ներքին այրման շարժիչը բնութագրող դասակարգման ծածկագիր:»:

5. 3-րդ հոդվածի 2-րդ կետում «Մաքսային միության անդամ պետությունների» բառերը փոխարինել «Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ)» բառերով:

6. 4-րդ հոդվածում՝

ա) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Տրակտորների և տրակտորների շարժիչների բանած գազերում պարունակվող վնասակար նյութերի արտանետումների մակարդակով պայմանավորված՝ սեղմումից բոցավառմամբ ներքին այրման շարժիչների դասակարգումը բերված է սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելվածում:».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ կետերով՝

«6. Շահագործման մեջ գտնվող տրակտորների կամ կցանքների համար որպես փոխովի մասեր (պահեստամասեր)՝ Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց թողնվող բաղադրամասերը տրակտորի կամ կցանքի վրա տեղակայելիս չպետք է նվազեցնեն դրա անվտանգության մակարդակը Միության մաքսային տարածքում տրակտորը կամ կցանքը շրջանառության մեջ բաց թողնելու պահին անվտանգության մակարդակի նկատմամբ:

Տրակտորների կամ կցանքների բաղադրամասերին ներկայացվող անվտանգության պահանջները և դրանց վերահսկման մեթոդները բերված են սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածում:

Այն տրակտորների համար որպես բաղադրամասեր թողարկվող տրակտորների շարժիչներին ներկայացվող պահանջները, որոնք բաց են թողնվել Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ՝ մինչ սույն տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը, կամ որոնց արտադրությունը դադարեցվել է սույն տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու առնչությամբ, վնասակար նյութերի արտանետումների մասով պահպանվում են Միության մաքսային տարածքում այդպիսի տրակտորների՝ շրջանառության մեջ բացթողման կամ դրանց արտադրության ավարտի պահին գործող մակարդակում:

7. ՄԱԿ-ի կանոններին համապատասխան՝ տրակտորներին, կցանքներին և բաղադրամասերին ներկայացվող անվտանգության պահանջները կիրառվում են դրանց կիրառման ոլորտին համապատասխան և հաշվի առնելով ՄԱԿ-ի կանոններով սահմանված անցումային դրույթները:

Թույլատրվում է սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված ժամկետներից առավել վաղ ժամկետներում տրակտորներին և առավել բարձր էկոլոգիական դասի շարժիչներին ներկայացվող պահանջների կիրառումը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնների փոփոխությունների առավել ուշ, քան սույն տեխնիկական կանոնակարգում նշված, սերիաների պահանջների կիրառումը

(2-րդ հոդվածը խմբ. ԵՏՀԽ 29.10.21 թիվ 127)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։