Հոդված 6. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 29.10.21 թիվ 127)
Հոդված 6. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 29.10.21 թիվ 127)
1. Նախքան Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց թողնելը՝ տրակտորները, կցանքները կամ բաղադրամասերը պետք է անցնեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հաստատում։
Համապատասխանության հաստատումն իրականացվում է սույն հոդվածին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ համապատասխանության գնահատման տիպային սխեմաների հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ համապատասխանության գնահատման տիպային սխեմաների 5-րդ կետը:
Տրակտորների կամ կցանքների այն բաղադրամասերի ցանկը, որոնց վրա տարածվում են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները և որոնց համապատասխանության հաստատումը կատարվում է տրակտորներից և կցանքներից առանձին, բերված է սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածում:
Սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածում նշված՝ սեփական հավաքման արտադրության համար տրակտորներ և կցանքներ արտադրողների կողմից արտադրվող կամ տրակտորների և կցանքների հավաքման արտադրության համար մատակարարվող բաղադրամասերի համար համապատասխանության հաստատում կարելի է չանցկացնել: Ընդ որում, տվյալ բաղադրամասերի համար տրակտորներ և կցանքներ արտադրողի մոտ պետք է առկա լինեն Միության համապատասխանության գնահատման հարցերով մարմինների միասնական ռեեստրում ընդգրկված՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) (այսուհետ՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիա (կենտրոն)) կողմից տրված փորձարկման արձանագրություններ կամ 1958 թվականի համաձայնագրին համապատասխան տրված՝ ըստ ՄԱԿ-ի կանոնների` տեսակի պաշտոնական հաստատմանը վերաբերող հաղորդագրություններ (այսուհետ՝ տեսակի պաշտոնական հաստատման մասին հաղորդագրություններ) կամ սույն տեխնիկական կանոնակարգի առանձին պահանջներին համապատասխանության սերտիֆիկատներ:
Տրակտորների և կցանքների սերտիֆիկացված փորձարկումներն անցկացվում են բացառապես հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից տրված փորձարկման արձանագրությունների կամ տեսակի պաշտոնական հաստատման մասին հաղորդագրությունների, կամ սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածում նշված բաղադրամասերի համապատասխանության սերտիֆիկատների առկայության դեպքում:
Տեխնիկական նկարագրության մեջ ներառված տարբերակներ և տարատեսակներ (առկայության դեպքում) միավորող մեկ տեսակի տրակտորների և կցանքների մասով ձևակերպվում է մեկ համապատասխանության սերտիֆիկատ: Տեխնիկական նկարագրության ձևերը բերված են սույն Տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելվածում։
Այնպիսի բաղադրամասերի առնչությամբ, ինչպիսիք լուսային և լուսազդանշանային սարքերն են, թույլատրվում է ձևակերպել լուսարձակների տարբեր գործառութային խմբերի մասով մեկ համապատասխանության սերտիֆիկատ:
2. Տրակտորները, կցանքները կամ բաղադրամասերը ենթակա են համապատասխանության հաստատման (1ս, 2ս, 3ս, 4ս սխեմաներ) սերտիֆիկացման ձևով:
3. Սերիական թողարկման տրակտորների, կցանքների կամ բաղադրամասերի սերտիֆիկացումն իրականացվում է ըստ 1ս կամ 2ս սխեմայի։ Տրակտորները, կցանքները կամ բաղադրամասերը սերտիֆիկացման համար ներկայացնում է արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը)։
Տրակտորների, կցանքների կամ բաղադրամասերի խմբաքանակի սերտիֆիկացումն իրականացվում է ըստ 3ս սխեմայի, իսկ եզակի արտադրատեսակինը՝ ըստ 4ս սխեմայի։ Միության մաքսային տարածքում արտադրված տրակտորների, կցանքների կամ բաղադրամասերի խմբաքանակը (եզակի արտադրատեսակը) ներկայացնում է արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը), Միության մաքսային տարածք ներմուծվող տրակտորների, կցանքների կամ բաղադրամասերի խմբաքանակը (եզակի արտադրատեսակը) ներկայացնում է վաճառողը կամ արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը):
4. Տրակտորների, կցանքների կամ բաղադրամասերի սերտիֆիկացումն իրականացնում է Միության համապատասխանության գնահատման հարցերով մարմինների (այսուհետ՝ սերտիֆիկացման մարմին) միասնական ռեեստրում ներառված՝ համապատասխանության գնահատման մասով հավատարմագրված մարմինը (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինը):
Սերտիֆիկացման նպատակներով փորձարկումներն անցկացնում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիան (կենտրոնը):
ՄԱԿ-ի կանոններին համապատասխան տրակտորներին, կցանքներին կամ բաղադրամասերին ներկայացվող անվտանգության պահանջների մասով սերտիֆիկացում անցկացնելիս թույլատրվում է կիրառել տեսակի պաշտոնական հաստատման մասին հաղորդագրություններ:
5. Տրակտորների, կցանքների կամ բաղադրամասերի սերտիֆիկացումն անցկացնելիս (1ս, 2ս, 3ս, 4ս սխեմաներ)՝
5.1. արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը), վաճառողը սերտիֆիկացման մարմին է ներկայացնում տրակտորների, կցանքների կամ բաղադրամասերի՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը հաստատող փաստաթղթերի լրակազմ փաթեթ, որն իր մեջ ներառում է՝
տրակտորի կամ կցանքի տեխնիկական նկարագրությունը (տրակտորի կամ կցանքի սերտիֆիկացման դեպքում).
ընդհանուր առմամբ՝ բաղադրամասի մասով տեխնիկական փաստաթղթերը (կոնստրուկտորական, տեխնոլոգիական կամ շահագործման փաստաթղթերը (առկայության դեպքում)) (բաղադրամասերի սերտիֆիկացման դեպքում).
տրակտորի կամ կցանքի շահագործման փաստաթղթերը (տրակտորի կամ կցանքի սերտիֆիկացման դեպքում).
որակի կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատի պատճենը (6ս սխեմա).
որակի կառավարման համակարգի վերջին աուդիտի ակտի պատճենը (2ս սխեմա).
տրակտորների, կցանքների կամ բաղադրամասերի խմբաքանակի նույնականացումն ապահովող տեղեկություններ (այդ թվում՝ քանակը, նույնականացման (սերիական) համարը) պարունակող ապրանքաուղեկից փաստաթղթերը (տրակտորների, կցանքների կամ բաղադրամասերի խմբաքանակի (եզակի արտադրատեսակի) համար (3ս, 4ս սխեմաներ)).
արտադրողի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի) հետ կնքված պայմանագրի պատճենը, որով նախատեսվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին Միության մաքսային տարածք մատակարարվող արտադրանքի համապատասխանության ապահովումը և նշված պահանջներին այդ արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվությունը (արտադրողի կողմից լիազորված անձի համար)․
անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվող ֆիզիկական անձի պետական գրանցման դեպքում տրվող հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարի մասին տեղեկությունները:
Փաստաթղթերի նշված լրակազմ փաթեթում նույնպես կարող են ներառվել՝
ա) հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից տրված՝ սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 4 հավելվածի 4.1 և 4.2 աղյուսակների համաձայն՝ առանձին պահանջների (տրակտորների և կցանքների համար) և սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում բերված բաղադրամասերի նկատմամբ պահանջների մասով փորձարկման արձանագրությունները: Ընդ որում, նշված փորձարկման արձանագրությունները, այդ թվում՝ այն արձանագրությունները ներկայացնելը, որոնց հիման վրա նախկինում տրվել են այլ համապատասխանության սերտիֆիկատներ, թույլատրվում է հետևյալ պայմանների պահպանման դեպքում՝
հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից փորձարկման արձանագրության հաստատման օրվանից անցել է 5 տարուց ոչ ավելի.
փորձարկման ներկայացված արձանագրությունը չի ճանաչվել անվավեր՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
փորձարկումների անցկացման համար նմուշառումը, որոնց արդյունքների հիման վրա տրվել է փորձարկման արձանագրություն, անցկացվել է սերտիֆիկացման մարմնի կողմից.
փորձարկված նմուշը տիպային է սերտիֆիկացման անցկացման համար հայտարկված արտադրանքի համար.
բացակայում են տրակտորների, կցանքների կամ բաղադրամասերի անվտանգության վրա ազդող՝ դրանց կառուցվածքում փոփոխությունները.
հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) փորձարկման արձանագրության հաստատման օրվանից բացակայել են անվտանգության պահանջների և դրանց վերահսկման մեթոդների փոփոխությունները (այդ թվում՝ ստանդարտներում կամ ՄԱԿ-ի կանոններում նշվածները), որոնք սահմանված են սույն տեխնիկական կանոնակարգում, և որոնց համապատասխանության գնահատումը բերված է փորձարկումների շրջանակներում.
բացակայում են անդամ պետության՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման պետական հսկողության (վերահսկողության) իրականացման հարցերով մարմնի կողմից սահմանված՝ Միության մաքսային տարածքում այն տրակտորների, կցանքների կամ բաղադրամասերի շրջանառության մեջ բաց թողնելու դեպքում սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները չպահպանելու դեպքերը, որոնց տիպային նմուշների փորձարկումները հաստատված են փորձարկման արձանագրությամբ.
բ) տեսակի պաշտոնական հաստատման մասին հաղորդագրությունները: Թույլատրվում է ներկայացնել արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի) կողմից վավերացված՝ թղթային կրիչի վրա կատարված՝ տեսակի պաշտոնական հաստատման մասին հաղորդագրությունների պատճենները: Անգլերենով կամ ֆրանսերենով տեսակի պաշտոնական հաստատման մասին հաղորդագրությունների համար չի պահանջվում ռուսերեն թարգմանություն.
գ) սույն տեխնիկական կանոնակարգի առանձին պահանջներին համապատասխանության սերտիֆիկատները.
5.2. արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու արտադրական գործընթացի կայունությունը և արտադրվող տրակտորների, կցանքների կամ բաղադրամասերի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին.
5.3. այն պահանջների նկատմամբ, որոնց մասով ներկայացված են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից տրված փորձարկման արձանագրություններ կամ տեսակի պաշտոնական հաստատման մասին հաղորդագրություններ, փորձարկումներ չեն անցկացվում.
5.4. սերտիֆիկացման մարմինը՝
5.4.1. ուսումնասիրում է համապատասխանության հաստատման մասին հայտը և ընդունում է սերտիֆիկացում անցկացնելու հնարավորության մասին որոշում։ Որոշման մեջ արտացոլվում են՝
ներկայացված փաստաթղթերի կիրառման հնարավորությունը և բավարար լինելը.
պակասող ապացուցողական նյութերն ստանալու նպատակով փորձարկումների անցկացման անհրաժեշտությունը.
արտադրական վիճակի վերլուծության անցկացման անհրաժեշտությունը և ժամկետները:
Եթե այն տրակտորների և կցանքների բաղադրամասերի համար, որոնց համապատասխանության հաստատումը նախատեսված է սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածում բերված ՄԱԿ-ի կանոններով, որպես ապացուցողական նյութեր ներկայացված են տեսակի պաշտոնական հաստատման մասին հաղորդագրությունները, ապա սերտիֆիկացման մարմինը բաղադրամասերի նույնականացում անցկացնելուց հետո տալիս է համապատասխանության սերտիֆիկատ սույն կետի 5.4.6 ենթակետի համաձայն՝ տեսակի պաշտոնական հաստատման մասին ներկայացված հաղորդագրության հիմունքով՝ առանց սույն կետի 5.4.2-5.4.5 ենթակետերում նշված աշխատանքների անցկացման: Համապատասխանության սերտիֆիկատում սերտիֆիկացման սխեմայի փոխարեն նշվում է «ս» տառը.
5.4.2. պակասող ապացուցողական նյութերն ստանալու նպատակով՝
իրականացնում է տրակտորների, կցանքների կամ բաղադրամասերի նմուշառում և անցկացնում է նույնականացում՝ սույն տեխնիկական կանոնակարգի 1–ին հոդվածով սահմանված հատկանիշներին, սույն տեխնիկական կանոնակարգի 4–րդ հոդվածով սահմանված դրույթներին և սույն կետի 5.1 ենթակետում նշված փաստաթղթերին դրանց բնութագրերի նույնականությունը որոշելու միջոցով.
ուղարկում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիա (կենտրոն) տրակտորի, կցանքի կամ բաղադրամասի նմուշը (նմուշները)` սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության մասով փորձարկումներ անցկացնելու համար.
5.4.3. անցկացնում է արտադրական վիճակի վերլուծություն (1ս սխեմա): Արտադրական վիճակի վերլուծության անցկացման դեպքում ստուգման օբյեկտներն են՝
արտադրանքի տեխնիկական փաստաթղթերը (նախագծային և (կամ) կոնստրուկտորական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) շահագործման).
սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց թողնվող արտադրանքի համապատասխանության վրա ազդեցություն ունեցող աշխատանք կատարող անձնակազմի կոմպետենտությունը.
արտադրության ենթակառուցվածքը (արտադրողի տարածքում գտնվող և արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ օբյեկտների ամբողջությունը (արտադրական տարածքներ, տրանսպորտ և այլն)).
սարքավորումները (տեխնոլոգիական զինման միջոցները), ինչպես նաև դրա տեխնիկական սպասարկումը և վերանորոգումը.
ստուգիչ, չափիչ և փորձարկման սարքավորումների կառավարումը.
սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության ապահովման համար անհրաժեշտ չափման միջոցները.
սերտիֆիկացվող արտադրանքի (հումքի, նյութերի, լրակազմող արտադրատեսակների) անվտանգության ցուցանիշների վրա ազդեցություն ունեցող՝ գնված արտադրանքի մուտքային վերահսկումը.
պատրաստի արտադրանքի ընդունման վերահսկողությունը և պարբերական փորձարկումները՝ կապված բնութագրերի վերահսկման հետ, որոնց նկատմամբ սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված են պարտադիր պահանջներ.
պատրաստի արտադրանքի մակնշումը, դրա պահման, փաթեթավորման և պահպանման պայմանները.
փոխգործակցությունը սպառողի հետ (այդ թվում՝ տվյալ արտադրողի արտադրանքի մասով բողոքների և բողոքագրերի ուսումնասիրումը).
արտադրանքի նույնականացումը և դրա հետագծելիությունը.
շտկող և կանխարգելիչ միջոցառումները.
5.4.4. գնահատում է արտադրության որակի կառավարման կամ տրակտորների, կցանքների կամ բաղադրամասերի մշակման և արտադրության սերտիֆիկացված համակարգի հնարավորությունն ապահովելու՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող՝ սերտիֆիկացվող տրակտորների, կցանքների կամ բաղադրամասերի կայուն թողարկումը (2ս սխեմա).
5.4.5. ամփոփում է սույն կետի 5.4.1-5.4.4 ենթակետերին և սերտիֆիկացման ընտրված սխեմային համապատասխան՝ սերտիֆիկացման գծով անցկացված աշխատանքների արդյունքները.
5.4.6. տրամադրում է ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշմամբ հաստատված՝ միասնական ձևի համապատասխանության սերտիֆիկատ՝ կցելով այն համապատասխանության սերտիֆիկատին, որում բերված են սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելվածի IV բաժնում սահմանված տեղեկությունները:
Սերիական արտադրության տրակտորների, կցանքների կամ բաղադրամասերի համար համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը 5 տարի է, տրակտորների, կցանքների կամ բաղադրամասերի խմբաքանակի (եզակի արտադրատեսակի) համար գործողության ժամկետ չի սահմանվում և սահմանափակվում է քանակական քվոտայով, ընդ որում՝ համապատասխանության սերտիֆիկատում նշվում են արտադրանքի խմբաքանակի տարբերակիչ հատկանիշները՝ նույնականացման համարները, ապրանքաուղեկից փաստաթղթերի մասին տեղեկությունները կամ տվյալ խմբաքանակի այլ հատկանիշներ.
5.5. արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը) կամ վաճառողը՝
5.5.1. ապահովում է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 711 որոշմամբ հաստատված կարգով անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումը՝ սույն տեխնիկական կանոնակարգի 7-րդ հոդվածով նախատեսված դեպքերում.
5.5.2. սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հաստատումն ավարտվելուց հետո կազմում է տրակտորների, կցանքների կամ բաղադրամասերի վերաբերյալ փաստաթղթերի լրակազմ փաթեթ, որում ընդգրկվում են՝
սույն կետի 5.1 ենթակետում նշված փաստաթղթերը.
սույն կետի 5.4.2 ենթակետով նախատեսված դեպքերում փորձարկման արձանագրությունը (արձանագրությունները).
արտադրական վիճակի վերլուծության արդյունքները` սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում.
համապատասխանության սերտիֆիկատը.
5.6. սերտիֆիկացման մարմինը տարին մեկ անգամից ոչ հաճախ, սակայն երկու տարին երկու անգամից ոչ պակաս, անցկացնում է սերտիֆիկացված տրակտորների, կցանքների կամ բաղադրամասերի տեսչական ստուգում՝
հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) նմուշի (նմուշների) փորձարկումների և (կամ) արտադրական վիճակի վերլուծության անցկացում (1ս սխեմա).
հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) նմուշի (նմուշների) փորձարկումների և (կամ) որակի կառավարման սերտիֆիկացված համակարգի տեսչական ստուգման արդյունքների վերլուծության անցկացում (2ս սխեմա):
Տեսակի պաշտոնական հաստատման մասին հաղորդագրությունների հիմքով սերտիֆիկացված բաղադրամասերի տեսչական ստուգումն իրականացվում է սերտիֆիկացման մարմինների կողմից 1958 թվականի Համաձայնագրի անդամ պետությունների կողմից լիազորված տեխնիկական ծառայությունների կողմից անցկացված՝ արտադրությունների համապատասխանության գնահատման արդյունքների վերլուծության և (կամ) բաղադրամասերի փորձարկումների միջոցով.
5.7. այն տրակտորների, կցանքների և շարժիչների կառուցվածքում, որոնց համար տրվել է համապատասխանության սերտիֆիկատ, կամ դրանց արտադրական (պատրաստման) տեխնոլոգիայում փոփոխությունների կատարման անհրաժեշտության առաջացման կամ տրակտորի, կամ կցանքի տեխնիկական նկարագրության մեջ նշված տեղեկատվության փոփոխության դեպքում արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը)՝ մինչ Միության մաքսային տարածքում տրակտորների, կցանքների և շարժիչների շրջանառության մեջ բաց թողնելը, գրավոր ծանուցում է դրա մասին համապատասխանության սերտիֆիկատ տրամադրած սերտիֆիկացման մարմնին՝ կցելով կատարված փոփոխությունների կազմերը և բնութագրերը հաստատող փաստաթղթեր (տեխնիկական նկարագրություն, կոնստրուկտորական փաստաթղթեր, գծագրեր, մասնագիր և այլն):
Ներկայացված փաստաթղթերի վերլուծության հիման վրա՝ արտադրողից (արտադրողի կողմից լիազորված անձից) ծանուցման ստացման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում սերտիֆիկացման մարմինն ընդունում է լրացուցիչ փորձարկումների անցկացման անհրաժեշտության մասին որոշում՝ որոշելով դրանց ծավալը և (կամ) արտադրական վիճակի վերլուծությունը (եթե արտադրական վիճակի վերլուծությունը նախատեսված է այդպիսի արտադրանքի սերտիֆիկացման սխեմայով) կամ այդպիսի անհրաժեշտության բացակայության մասին և ծանուցում է արտադրողին (արտադրողի կողմից լիազորված անձի կողմից) ընդունված որոշման մասին:
Միության մաքսային տարածքում տրակտորների, կցանքների և շարժիչների շրջանառության մեջ բացթողումը դրանց կառուցվածքում (կազմում) կամ արտադրական (պատրաստման) տեխնոլոգիայում փոփոխություններ կատարելիս չի թույլատրվում՝ մինչ սերտիֆիկացման մարմնից արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի կողմից) տրակտորների, կցանքների և շարժիչների լրացուցիչ փորձարկումների և (կամ) արտադրական վիճակի վերլուծության անցկացման անհրաժեշտության բացակայության մասին ծանուցում ստանալը:
Այն դեպքում, երբ արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից ընդունվում է լրացուցիչ փորձարկումների և (կամ) արտադրական վիճակի վերլուծության անցկացման անհրաժեշտության մասին որոշում, այդպիսի որոշումը սույն ենթակետի երկրորդ պարբերության մեջ նշված ժամկետում ուղարկվում է արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրողին (արտադրողի կողմից լիազորված անձին) անմիջականորեն կամ պատվիրված փոստային առաքմամբ՝ ներդրվածքի մասին վերգրությամբ և հանձնման մասին ծանուցմամբ:
Տրակտորների, կցանքների և շարժիչների լրացուցիչ փորձարկումների և (կամ) արտադրական վիճակի վերլուծության անցկացման ավարտի օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում սերտիֆիկացման մարմնի կողմից ընդունվում է տրակտորների, կցանքների և շարժիչների՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության (անհամապատասխանության) մասին որոշում:
Տրակտորների, կցանքների և շարժիչների՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության մասին որոշման հիմքով արտադրանքի սերտիֆիկացման մարմնի (արտադրողի կողմից լիազորված մարմնի) կողմից ուղարկվում է համապատասխանության սերտիֆիկատում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու հնարավորության մասին ծանուցումը նոր ձևաթղթի վրա ձևակերպման միջոցով՝ դրան տալով նոր գրանցման համար, ընդ որում՝ համապատասխանության ձևակերպվող սերտիֆիկատի գործողության ավարտի ամսաթիվը սահմանվում է համապատասխանության փոխարինվող սերտիֆիկատի ավարտի ամսաթվով: Նշված ծանուցումն ուղարկվում է տրակտորների, կցանքների և շարժիչների՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության (անհամապատասխանության) մասին որոշումն ընդունելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Համապատասխանության սերտիֆիկատի «լրացուցիչ տեղեկատվություն» վանդակում նշվում է «տրված է փոխարենը» տեղեկատվությունը և այնուհետև՝ նախորդ համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը և տրման ամսաթիվը: Սերտիֆիկացման մարմնի կողմից համապատասխանության սերտիֆիկատի տրման հետ մեկտեղ ընդունվում է որոշում համապատասխանության սերտիֆիկատի գործողության դադարեցման մասին, որը նշվում է տրվող համապատասխանության սերտիֆիկատում:
Լրացուցիչ փորձարկումների բացասական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրողին (արտադրողի կողմից լիազորված անձին) է տրվում սույն ենթակետի դրույթների համաձայն՝ համապատասխանության սերտիֆիկատում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումից հրաժարվելու մասին որոշում՝ այդպիսի հրաժարման հիմնավորված պատճառների նշմամբ:
Տրակտորների և կցանքների համապատասխանության հաստատման լրացուցիչ ընթացակարգերի անցկացման արդյունքների հիման վրա սերտիֆիկացման մարմնի կողմից տրված փաստաթղթերը ներառվում են ապացուցողական նյութերի լրակազմ փաթեթում և ներկայացվում են անդամ պետության՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման պետական հսկողություն (վերահսկում) իրականացնող մարմիններին.
5.8. ըստ 1ս կամ 2ս սխեմաների՝ տրակտորների կամ կցանքների սերտիֆիկացման ժամանակ որպես հայտատու հանդես եկած և սույն կետի 5.5.2 ենթակետի համաձայն համապատասխանության հաստատման ընթացակարգն ավարտվելուց հետո կազմված՝ տրակտորների կամ կցանքների մասով փաստաթղթերի լրակազմ փաթեթ ունեցող արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը) իրավասու է դիմելու տրակտորի կամ կցանքի համապատասխանության սերտիֆիկատ տրամադրած սերտիֆիկացման մարմին՝ տրակտորի կամ կցանքի սերտիֆիկացման դրական արդյունքների հիման վրա սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածում բերված բաղադրամասերից իր կողմից արտադրվող բաղադրամասերի համապատասխանության սերտիֆիկատ ստանալու նպատակով:
Տրակտորների կամ կցանքների հետվաճառքային սպասարկման համար որպես փոխարինովի (պահեստային) մաս մատակարարվող բաղադրամասերի համապատասխանության սերտիֆիկատը կարող է ձևակերպվել տրակտորի կամ կցանքի՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հաստատման արդյունքների հիման վրա՝ հետևյալ պայմանների պահպանմամբ՝
հավաքման արտադրության համար մատակարարվող բաղադրամասերի և տրակտորների կամ կցանքների հետվաճառքային սպասարկման համար մատակարարվող բաղադրամասերի նույնականությունը (տրակտորի կամ կցանքի տեխնիկական նկարագրության մեջ համապատասխան տեղեկատվության առկայությունը).
տրակտոր կամ կցանք արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի) կողմից ապացուցողական նյութեր ներկայացնելը, որոնցով հաստատվում է, որ որպես փոխարինովի (պահեստային) մասեր մատակարարվող բաղադրամասերը նույնական են այն բաղադրամասերին, որոնք մատակարարվում կամ մատակարարվել են համապատասխան տրակտորների կամ կցանքների հավաքման համար:
Տրակտորի կամ կցանքի արտադրության դադարեցման և համապատասխանաբար՝ տրակտորի կամ կցանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ավարտի դեպքում տրակտորի կամ կցանքի արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի) կողմից կարող է հայտ ներկայացվել 5 տարին չգերազանցող գործողության ժամկետով՝ որպես փոխարինովի (պահեստային) մասեր մատակարարվող՝ իր կողմից արտադրվող բաղադրամասերի համապատասխանության սերտիֆիկատ ստանալու համար, սերիական արտադրության (խմբաքանակի (եզակի արտադրատեսակի) համար) բաղադրամասերի համար գործողության ժամկետ չի սահմանվում, ընդ որում՝ համապատասխանության սերտիֆիկատում նշվում են արտադրանքի խմբաքանակի տարբերակիչ հատկանիշները՝ նույնականացման համարները, ապրանքաուղեկից փաստաթղթերի մասին տեղեկությունները և այլն): Նշված բաղադրամասերի համապատասխանության սերտիֆիկատը կարող է ձևակերպվել տրակտորի կամ կցանքի՝ Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ բացթողման ավարտին գործող պահանջների համաձայն սերտիֆիկացման մարմնի կողմից անցկացված՝ բաղադրամասերի արտադրական վիճակի վերլուծության դրական արդյունքների պայմանով:
6. Սույն հոդվածի 5-րդ կետի 5.5.2 ենթակետին համապատասխան ձևակերպված՝ տրակտորների, կցանքների կամ բաղադրամասերի մասով փաստաթղթերի լրակազմ փաթեթը պետք է պահպանվի հաջորդ ժամկետի ընթացքում.
սերիական արտադրության տրակտորների, կցանքների կամ բաղադրամասերի մասով՝ արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի) մոտ այդ տրակտորները, կցանքները կամ բաղադրամասերն արտադրությունից հանելու (արտադրությունը դադարեցնելու) օրվանից առնվազն 10 տարի.
տրակտորների, կցանքների կամ բաղադրամասերի խմբաքանակի մասով՝ արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի) կամ վաճառողի մոտ խմբաքանակից վերջին արտադրատեսակի իրացման օրվանից առնվազն 10 տարի:
(6-րդ հոդվածը խմբ. ԵՏՀԽ 29.10.21 թիվ 127)