Հոդված 1. ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Հոդված 1. ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն տեխնիկական կանոնակարգը տարածվում է կրկին արտադրվող և ներմուծվող գյուղատնտեսական և անտառատնտեսական անվավոր ու թրթուրավոր տրակտորների (այսուհետ՝ տրակտորներ) և դրանց կցորդների (այսուհետ՝ կցորդներ) վրա, որոնք, անկախ ծագման երկրից, բաց են թողնվում շրջանառության մեջ Միության մաքսային տարածքում։
Սույն տեխնիկական կանոնակարգը տարածվում է այն տրակտորների և կցորդների վրա, որոնք ունեն 6 կմ/ժ-ից ոչ պակաս առավելագույն հաշվարկային արագություն։
Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները տարածվում են նաև տրակտորների և կցորդների՝ կրկին արտադրվող ու ներմուծվող բաղադրամասերի վրա (այսուհետ՝ բաղադրամասեր), որոնք ազդում են դրանց անվտանգության վրա և բաց են թողնվում շրջանառության մեջ Միության մաքսային տարածքում տրակտորներից և կցորդներից առանձին` անկախ ծագման երկրից։ Այն բաղադրամասերի ցանկը, որոնց վրա տարածվում են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները, բերված է սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում։
(1-ին կետը փոփ. ԵՏՀԽ 29.10.21 թիվ 127)
2. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում՝
փոքրաեզրաչափ տրակտորների, դրանց կցանքների,
հատուկ նշանակության կցանքների,
կցանքների հենասարքերի,
Միության մաքսային տարածքում՝ մինչ սույն տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը շրջանառության մեջ բաց թողնված և Միության մաքսային տարածքում օգտագործման մեջ եղած տրակտորների, կցանքների և բաղադրամասերի վրա։
(2-րդ կետը փոփ., խմբ. ԵՏՀԽ 29.10.21 թիվ 127)
3. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են տրակտորներին, կցորդներին և դրանց բաղադրամասերին ներկայացվող պահանջները՝ մարդու կյանքի և առողջության, գույքի, շրջակա միջավայրի պաշտպանության, ինչպես նաև դրա նշանակությանն ու անվտանգությանը վերաբերող՝ սպառողներին (օգտագործողներին) մոլորեցնող գործողությունների կանխարգելման նպատակով։
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.10.21 թիվ 127)