ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0188 Ն. 14.11.24
14 նոյեմբերի 2024 թվականի թիվ 188-Ն
2025 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ԱՐԾԱԹԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. 2024 թվականի նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ դնել 2025 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ով, Հավելված 2-ով, Հավելված 3-ով, Հավելված 4-ով, Հավելված 5-ով, Հավելված 6-ով և Հավելված 7-ով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2024 թվականի նոյեմբերի 14-ի
թիվ 188-Ն որոշման
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
1. Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2025»: Աջ կողմում տեղադրված են «1/4 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2. Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 100 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 999.0
Քաշը 1/4 տրոյան ունցիա
Դրամաշուրթը ատամնավոր
Տրամագիծը 20,18 +/- 0,07 մմ
Որակը սովորական
Տպաքանակը մինչև 2.000.000 հատ
4. Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
5. Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:
2025 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով արծաթե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2024 թվականի նոյեմբերի 14-ի
թիվ 188-Ն որոշման
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
1. Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «200 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2025»: Աջ կողմում տեղադրված են «1/2 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2. Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 200 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 999.0
Քաշը 1/2 տրոյան ունցիա
Դրամաշուրթը ատամնավոր
Տրամագիծը 27,66 +/- 0,15 մմ
Որակը սովորական
Տպաքանակը մինչև 2.000.000 հատ
4. Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
5. Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:
2025 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով արծաթե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Հավելված 3
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2024 թվականի նոյեմբերի 14-ի
թիվ 188-Ն որոշման
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
1. Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «500 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2025»: Աջ կողմում տեղադրված են «1 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2. Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 500 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 999.0
Քաշը 1 տրոյան ունցիա
Դրամաշուրթը ատամնավոր
Տրամագիծը 38,60 +/- 0,3 մմ
Որակը սովորական
Տպաքանակը մինչև 8.000.000 հատ
4. Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
5. Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:
2025 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով արծաթե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Հավելված 4
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2024 թվականի նոյեմբերի 14-ի
թիվ 188-Ն որոշման
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
1. Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «1000 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2025»: Աջ կողմում տեղադրված են «5 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2. Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 999.0
Քաշը 5 տրոյան ունցիա
Դրամաշուրթը ատամնավոր
Տրամագիծը 60,15 +/- 0,5
Որակը սովորական
Տպաքանակը մինչև 500.000 հատ
4. Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
5. Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:
2025 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 տրոյան ունցիա քաշով արծաթե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Հավելված 5
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2024 թվականի նոյեմբերի 14-ի
թիվ 188-Ն որոշման
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
1. Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «5000 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2025»: Աջ կողմում տեղադրված են «10 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2. Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 5000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 999.0
Քաշը 10 տրոյան ունցիա
Դրամաշուրթը ատամնավոր
Տրամագիծը 75,50 +/- 0,7
Որակը սովորական
Տպաքանակը մինչև 500.000 հատ
4. Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
5. Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:
2025 թվականի թողարկման «Նոյյան տապան» 10 տրոյան ունցիա քաշով արծաթե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Հավելված 6
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2024 թվականի նոյեմբերի 14-ի
թիվ 188-Ն որոշման
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
1. Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2025»: Աջ կողմում տեղադրված են «1 kg» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2. Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 10 000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 999.0
Քաշը 1 կգ
Դրամաշուրթը ատամնավոր
Տրամագիծը 100,00 +/- 0,9
Որակը սովորական
Տպաքանակը մինչև 500.000 հատ
4. Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
5. Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:
2025 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 կգ քաշով արծաթե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Հավելված 7
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2024 թվականի նոյեմբերի 14-ի
թիվ 188-Ն որոշման
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
1. Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «20000 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2025», շրջանակի մեջ: Աջ կողմում տեղադրված են «5 kg» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2. Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 20 000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 999.0
Քաշը 5 կգ
Դրամաշուրթը ատամնավոր
Տրամագիծը 149,62 +/- 1,2
Որակը սովորական
Տպաքանակը մինչև 50.000 հատ
4. Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
5. Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:
2025 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 կգ քաշով արծաթե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2024 թվական: