ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0187 Ն. 14.11.24
14 նոյեմբերի 2024 թվականի թիվ 187-Ն
2025 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ՈՍԿԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. 2024 թվականի նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ դնել 2025 թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ով, Հավելված 2-ով, Հավելված 3-ով և Հավելված 4-ով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2024 թվականի նոյեմբերի 14-ի
թիվ 187-Ն որոշման
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
1. Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2025»: Աջ կողմում տեղադրված են «1g» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2. Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 100 դրամ
Մետաղը և հարգը ոսկի, 999.9.0
Քաշը 1 գրամ
Դրամաշուրթը ատամնավոր
Տրամագիծը 16.54 ± 0.12 մմ
Որակը սովորական
Տպաքանակը մինչև 25000 հատ
4. Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
5. Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում։
2025 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 գրամ քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները․
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2024 թվականի նոյեմբերի 14-ի
թիվ 187-Ն որոշման
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
1. Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2025»: Աջ կողմում տեղադրված են «1/4 Oz» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2. Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 10000 դրամ
Մետաղը և հարգը ոսկի, 999.9.0
Քաշը 1/4 տրոյան ունցիա
Դրամաշուրթը ատամնավոր
Տրամագիծը 25.20 ± 0.15 մմ
Որակը սովորական
Տպաքանակը մինչև 25000 հատ
4. Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
5. Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:
2025 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները․
Հավելված 3
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2024 թվականի նոյեմբերի 14-ի
թիվ 187-Ն որոշման
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
1. Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «25000 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2025»: Աջ կողմում տեղադրված են «1/2 Oz» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2. Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 25000 դրամ
Մետաղը և հարգը ոսկի, 999.9.0
Քաշը 1/2 տրոյան ունցիա
Դրամաշուրթը ատամնավոր
Տրամագիծը 30.20 ± 0.20 մմ
Որակը սովորական
Տպաքանակը մինչև 25000 հատ
4. Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
5. Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:
2025 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները․
Հավելված 4
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2024 թվականի նոյեմբերի 14-ի
թիվ 187-Ն որոշման
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
1. Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «50000 ԴՐԱՄ DRAM» և թողարկման տարեթիվը` «2025»: Աջ կողմում տեղադրված են «1 Oz» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2. Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 50000 դրամ
Մետաղը և հարգը ոսկի, 999.9.0
Քաշը 1 տրոյան ունցիա
Դրամաշուրթը ատամնավոր
Տրամագիծը 38.60 ± 0,30 մմ
Որակը սովորական
Տպաքանակը մինչև 25000 հատ
4. Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
5. Հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») ընկերությունում:
2025 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները․
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2024 թվական: