Հոդված 8
Հոդված 8
. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը` հողը, ընդերքը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունը նրա ժողովրդի սեփականությունն է:
Հայաստանի Հանրապետության սեփականությունն են հանդիսանում նրա տարածքի վրա գտնվող նախկին միութենական և միութենական-հանրապետական ենթակայության գերատեսչությունների բոլոր օբյեկտները:
Հայաստանի Հանրապետությունն ունի ԽՍՀՄ ազգային հարստության, այդ թվում` ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտայի ֆոնդերի մասնաբաժնի իրավունք, անկախ այն հանգամանքից, թե որ երկրի տարածքում են դրանք գտնվում: