Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործել է մինչև 1995-07-13Բացել ARLIS-ում

Հոդված 10.

Հայաստանի Հանրապետությունը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի նորմերից, ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը` անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության և հոգատարության ներքո:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մեջ մտնելու և քաղաքացիությունը կորցնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։