ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4474-Ա «19» նոյեմբերի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3758-Ա որոշմամբ ստեղծված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, ինչպես նաև հասարակության և պետության կարիքների սեփականության օտարման ձեռք բերված հողամասերը հրապարակային սակարկություններով (աճուրդներով) տրամադրման կամ օտարման նպատակով ստեղծված հրապարակային սակարկությունների (աճուրդների) կազմակերպման և անցկացման ու հրապարակային սակարկություններով (մրցույթներով և աճուրդներով) տրամադրման և օտարման նպատակով հողամասերի ընտրության և քաղաքաշինական ծրագրավորման հանձնաժողովների կողմից արձանագրություններով ներկայացված առաջարկությունները:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 463-464-րդ, հողային օրենսգրքի 67-ից 70-րդ հոդվածներով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 2-րդ գլխով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 8.1-րդ գլուխներով, Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշմամբ.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող հողամասը ներկայացնել աճուրդով օտարման՝ համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գնի։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով օտարման ենթակա հողամասի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։
3․ Հանձնարարել Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարին՝ սահմանել հսկողություն կից հավելվածով նշված հողամասում ապօրինի հողազավթում և ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով։
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
19.11.2024թ.
հ. 4474-Ա որոշման
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
№ Հողամասի հասցեն Հողի կադաստ-րային ծածկագիրը Մակերեսը /քմ/ Հողամասի նպատակային նշանակությունը Հողամասի գործառնական նշանակությունը 1քմ հողամասի կադաստ-րային արժեքը (ՀՀ դրամ) 1քմ հողամասի մեկնար-կային գինը (ՀՀ դրամ)
/գտնվելու վայրը/
տարածագնա-հատման գոտին
Նորք-Մարաշ վարչական շրջան
1 Դավիթ Բեկի փողոց, հ.95/19
/6-րդ գոտի/ 01-009-0104-0174 750.48 բնակավայրերի բնակելի կառուցա-պատման 38.290 50.000
Երևանի քաղաքապետ`
Տ. Ավինյան