ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
19 նոյեմբերի 2024 թ. N 238-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2024 թվականի ծրագրի (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ» N 50-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 6-րդ գլխի աղյուսակը լրացնել նոր՝ 32-37րդ կետերով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2024 թ. նոյեմբերի 19
Երևան
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2024 թվականի նոյեմբերի 19-ի
N 238-Ն որոշման
32 Աջափնյակ 01-001-0542-0009 Բնակավայրերի Հասարակական կառուցապատում Տիչինայի փողոցին հարակից
33 Աջափնյակ 01-001-0661-0003 Բնակավայրերի Հասարակական կառուցապատում Տիչինայի փողոցին հարակից
34 Արաբկիր 01-003-0136-0434 Բնակավայրերի Բնակելի կառուցապատում Այգեձորի հ․78/41 հասցեին կից
35 Արաբկիր 01-003-0136-0501 Բնակավայրերի Բնակելի կառուցապատում Այգեձորի հ․78/41 հասցեին կից
36 Կենտրոն 01-006-174-001 Բնակավայրերի Ընդհանուր օգտագործման /ճանապարհ/ Խանջյան փողոց հ.1 հասցեին կից
37 Կենտրոն 01-006-983-002 Բնակավայրերի Ընդհանուր օգտագործման Սայաթ Նովա հ.7 հասցեին կից
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2024 թվական: