Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ-ՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1992-06-15-ից մինչև 1997-05-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1997-05-30Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

I. «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Օրենքի 6 հոդվածում.

առաջին մասից հանել «բացառիկ» բառը.

առաջին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ առանձին հարկատեսակի մասին օրենքով սահմանված դեպքում կարող է սահմանել առանձին հարկերի, հաստատագրված վճարումների դրույքաչափերն ու չափերը և դրանց վճարման կարգը, ինչպես նաև հարկային արտոնություններ` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար».

այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ և երրորդ մասերը համարել համապատասխանաբար երրորդ և չորրորդ մասեր:

2. Օրենքի 16 հոդվածի երկրորդ մասում «հարկային պարտավորությունը տարածվում է նրա (սեփականատիրոջ) գույքի վրա» բառերը փոխարինել «հարկային պարտավորությունը տարածվում է նրա, իրավահաջորդի կամ սեփականատիրոջ գույքի վրա» բառերով:

3. Օրենքի 27 հոդվածը առաջին մասի «տուգանք այդ գումարի կրկնակի չափով» բառերից հետո լրացնել «եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի սահմանված» բառերով:

II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան

6 հունիսի 1992 թվականի,

քաղ. Երևան

ՀՕ-32-Հ. Ն-0629-I.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։