ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«19» նոյեմբեր 2024 թ. N 356-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻԶԱՊԱՐԿԻ ՎՆԱՍՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել միզապարկի վնասվածքով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
19.11.2024 Ա. ԱՎանեսՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
«19» նոյեմբեր 2024 թվականի
N 356-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՄԻԶԱՊԱՐԿԻ ՎՆԱՍՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ Կոդը Անվանում
1) S37.2 Միզապարկի վնասվածք
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Ըստ ծանրության աստիճանի.
1-ին աստիճան` սալջարդ (կոնտուզիա), ինտրամուրալ հեմատոմա, պատռվածք։ Պատի հաստության մի մասի վնասվածք:
2-րդ աստիճան` պատռվածք, միզապարկի պատի էքստրապերիտոնեալ պատռվածք` փոքր 2սմ-ից։
3-րդ աստիճան` պատռվածք, միզապարկի պատի էքստրապերիտոնեալ պատռվածք 2սմ կամ ավելի մեծ կամ ինտրապերիտոնեալ պատռվածք` փոքր 2սմ-ից։
4-րդ աստիճան` պատռվածք, միզապարկի պատի ինտրապերիտոնեալ պատռվածք 2սմ կամ ավելի մեծ:
5-րդ աստիճան` պատռվածք, միզապարկի պատի ինտրապերիտոնեալ կամ էքստրապերիտոնեալ պատռվածք, որը ընդգրկում է միզապարկի վզիկը կամ միզածորանի բացվածքը։
Բազմակի վնասվածքների դեպքում 1-ին աստիճանը ըստ ծանրության գնահատվում է 3-րդ աստիճան:
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Շտապ, անհետաձգելի, պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Ուրոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգ, ընդհանուր վիրաբույժ, երիկամաբան
8) Գանգատներ Հեմատուրիա, վերցայլային շրջանի ցավ, ինքնուրույն միզելու անկարողություն կամ միզապարկի ոչ լիարժեք դատարկում։ Որովայնի փքվածություն կամ ցավ միզային ասցիտի պատճառով կամ միզային ասցիտի նշաններ` որովայնի վիզուալիզացնող հետազոտություններով։ Ուրեմիա և կրեատինինի բարձր մակարդակ ինտրապերիտոնեալ ռեաբսորբցիայի պատճառով։ Մուտքային կամ ելքային վերքեր որովայնի ստորին հատվածում, շեքի կամ հետույքային շրջաններում թափանցող վնասվածքների ժամանակ։
9) Անամնեզ Հնարավոր է պացիենտի կողմից նշվի վնասվածք ստանալու հանգամանքները, որից պարզ կդառնա վնասվածքի մեխանիկան։
10) Զննման արդյունք/Ցուցում Կատարվում է արտաքին զննում։ Ֆիզիկալ զննում։
11) Հոսպիտալացման ցուցում ա․ վիրահատական բուժման որոշման կայացում, ի սկզբանե կամ կոնսերվատիվ բուժման անարդյունավետության պարագայում,
բ․ կոնսերվատիվ բուժում հիվանդանոցային պայմաններում` հեմոդինամիկ կայունությունը պարբերաբար
վերագնահատելով,
գ․ բարդությունների կառավարում (մենեջմենթ) (միզուղիների վարակի սրացման շրջանում նշանակել նաև դեղորայքային բուժում):
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Ընդհանուր վիրաբույժ 0.4 -
2) Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ 0․4 -
3) Երիկամաբան 0.2 -
4) Աղեստամոքսաբան 0.2 -
5) Ներզատաբան 0.2 -
6) Նյարդաբան 0.2 -
7) Ուռուցքաբան 0.1 -
8) Արյունաբան, տրանսֆուզիոլոգ 0.3 -
9) Սրտաբան 0.3 -
10) Ֆթիզիատր 0.05 -
11) Թունաբան 0.05 -
12) Ալերգոլոգ և իմունոլոգ 0.05 -
13) Մանկաբարձ-գինեկոլոգ 0,2 -
14) Վնասվածքաբան 0,6 -
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն 1․5 - Հեմոդինամիկ ցուցանիշների գնահատում
2) Առկա չէ Գլուկոզի մակարդակի որոշում 1.5 -
3) Առկա չէ Միզանյութի որոշում 1.5 -
4) Առկա չէ Կրեատինինի մակարդակի որոշում 1.5 -
5) Առկա չէ Արյան խուբի և ռեզուս գործոնի որոշում 1 -
6) Առկա չէ Էլեկտրոլիտների որոշում (Na+, K+,), իոնիզացված Ca 1.5 -
7) Առկա չէ Տրոպոնին I-ի որոշում 0.1 - Սրտամկանի սուր ախտահարումների հայտնաբերում
8) Առկա չէ Մեզի, արյան կամ այլ կենսաբանական հեղուկների ցանքս+ հակաբիոտիկների նկատմամբ զգայության որոշում 0.5 - Հարուցիչի հայտնաբերում, վարակի գեներալիզացիայի հայտնաբերում
9) Առկա չէ Մեզի ընդհանուր հետազոտություն 1.5 - Հիպովոլեմիայի դեպքում մեզի խտության բարձրացում
10) Առկա չէ Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ), Հիմնային ֆոսֆատազի (ՀՖ),
Գամմագլյուտամատ տրանսֆերազի (ԳԳՏ),
Բիլիռուբինի (կապված և ընդհանուր) մակարդակի որոշում 0,7 - Լյարդի ֆունկցիայի գնահատում
11) Առկա չէ Կոագուլոգրամմա՝ պրոթրոմբինային ինդեքս+ միջազգային նորմալացված հարաբերության (INR, ՄՆՀ) որոշում, ֆիբրինոգեն, ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ (APTT), պրոթրոմբինային ինդեքս 1,5 - Արյան մակարդման պաթոլոգիաների հայտնաբերում
12) Առկա չէ Արյան մեջ հեպատիտ Բ վիրուսի, հեպատիտ Ց վիրուսի, մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հարուցչի հանդեպ հակամարմինների որոշում 0,7 - Հարուցչի հայտնաբերում
13) Առկա չէ Թթվա-հիմնային հավասարակշռություն 1 - Թթվա-հիմնային հավասարակշռության խանգարումների հայտնաբերում
Գործիքային հետազոտություններ
14) Առկա չէ Գերձայնային հետազոտություն տրանսաբդոմինալ, ըստ անհրաժեշտության նաև տրանսվագինալ 1 - Հետորովայնամզային տարածության, որովայնի և կոնքի խոռոչի օրգանների ախտաբանական փոփոխությունների, հեղուկի առկայության, երիկամից մեզի արտահոսքի, հեմատոմայի, ուրինոմայի հայտնաբերում։
15) Առկա չէ Ցիստոսկոպիա 0․8 - Կատարվում է միզածորանի ստենտավորման ժամանակ (երբ առկա է մեզի արտահոսքի խանգարում)
16) Առկա չէ Ցիստոգրաֆիա 1․2 - Ավելի էֆեկտիվ է ռետրոգրադ ցիստոգրաֆիան, որի ժամանակ պետք է միզապարկ ներմուծել 300-350մլ կոնտրաստ պարունակող լուծույթ։
17) Առկա չէ Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն 0․8 - Նախավիրահատական հետազոտություն
18) Առկա չէ Համակարգչային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ կամ առանց կոնտրաստավորման 1 - Վիզուալիզացնող այլ մեթոդներից ստացված ոչ լիարժեք ինֆորմացիայի դեպքում կամ նախավիրահատական նախապատրաստում այն դեպքերում, երբ անհրաժեշտ է լիարժեք պատկերացում ունենալ միզասեռական համակարգի կառուցվածքի, անատոմիայի, վնասվածքի աստիճանի, հարակից օրգան-համակարգերի մասին։ Վնասվածքի աստիճանի գնահատում։
19) Առկա չէ Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ կամ առանց կոնտրաստի 0.1 -
20) Առկա չէ էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա 0.1 - Էզոֆագիտի, գաստրիտի, բուլբիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների և նեոպլաստիկ (չարորակ) պրոցեսների հայտնաբերում:
21) Առկա չէ Կոլոնոսկոպիա բիոպսիայով և անզգայացումով 0.1 - Աղիների բորբոքային պրոցեսների, նեոպլաստիկ (չարորակ) փոփոխությունների, դիվերտիկուլների և պոլիպների հայտնաբերում
22) Առկա չէ Էլեկտրասրտագրություն 1 - Ախտաբանական փոփոխությունների (ռիթմի խանգարումներ կամ սրտամկանի սնուցման խանգարման նշաններ) հայտնաբերում
23) Առկա չէ Էխոսրտագրություն 0․3 - Սրտի, փականների կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ, ինչպես նաև սրտապարկում հեղուկի առկայություն: Սիրտ մտնող և սրտից դուրս եկող խոշոր անոթների կառուցվածքային փոփոխություններ:
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չ/Մ Միջի-նացված ցուցանիշ՝ տրա-մադրման հաճախա-կանութ-յուն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ
1) Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլանե-րարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլանե-րարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ փաթեթ 1-3 500-2000ml 1000-4000ml Ըստ ցուցումների
2) Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մ Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մ ամպուլներ 3 30մգ 60մգ Ըստ ցուցումների
3) Պարացետամոլ 500մգ Պարացետամոլ 500մգ դեղահատեր 1-4 2000մգ 4 000մգ Ըստ ցուցումների
4) Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) կաթիլներ ներքին ընդունման 500մգ/մլ Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) կաթիլներ ներքին ընդունման 500մգ/մլ սրվակ 2 4մլ 12մլ Ըստ ցուցումների
5) Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ ներարկման/
կաթիլաներարկման 25մգ/մլ Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ ներարկման/
կաթիլաներարկման 25մգ/մլ ամպուլներ 2 6մլ 12մլ Ըստ ցուցումների
6) Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ ամպուլներ 4 40-120մգ 80-240մգ Ըստ ցուցումների
7) Լօրնոքսիկամ լիոֆիլիզատ լուծույթ պատրաստելու համար 8մգ Լօրնոքսիկամ լիոֆիլիզատ լուծույթ պատրաստելու համար 8մգ ամպուլներ 2 8-16 24-48 Ըստ ցուցումների
8) Պեթիդին և տրամադոլ լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 50մգ/մլ Պեթիդին և տրամադոլ լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 50մգ/մլ ամպուլներ 1 50-100մգ 100-200 Ըստ ցուցումների
9) Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ,100մգ Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ,100մգ մոմիկներ ուղիղաղիքային 1-2 100-150 300-450մգ Ըստ ցուցումների
10) Նադրոպարին կալցիում լուծույթ ներարկման 2850ՄՄ AXa/0,3մլ, 5700ՄՄ AXa/0,6մլ Նադրոպարին կալցիում լուծույթ ներարկման 2850ՄՄ AXa/0,3մլ, 5700ՄՄ AXa/0,6մլ նախալցված ներարկիչներ 1-2 0,3-0,6մլ Որոշ դեպքերում մինչև 28 օր
11) Տրիմետոպրիմ 160մգ Տրիմետոպրիմ 160մգ դեղահատեր 2,5 400 2800 7 օր, քիչ կիրառական
12) Տրիմետոպրիմ-սուլֆամե-տոքսազոլ 160/800մգ Տրիմետոպրիմ-սուլֆամե-տոքսազոլ 160/800մգ դեղահատեր 2,5 400/2000 մգ 2800/14000 7օր քիչ կիրառական
13) Ցեֆալոսպորիններ 2-րդ և 3-րդ խմբեր 1000մգ Բիոքսոն, Ցեֆտրիաքսոն-աստերիա, Լենդացին, Ցեֆազոլին, ռոցեֆին ն/ե 1-2 1000-2000մգ օր 14-28գ 7օր
Հիմնականում որից մոտ 5 օրը արտահիվան-դանոցային պայմաններում
14) Ամինոպենիցիլին + բետալակ-տամազայի ինհիբիտոր 325-625մգ Ամինոպենիցիլին + բետալակ-տամազայի ինհիբիտոր դեղահատեր 3 975-1875mg 6825/13125 7օր քիչ կիրառական
15) Ցիպրոֆլոքսացին 500մգ Ցիպրոֆլոքսացին 500մգ դեղահատեր 2 500մգ 2 անգամ p/o 3000 3 օր (որոշ դեպքերում կարող է երկարաձգվել մինչև 7-10 օր)
16) Լևոֆլոքսացին 750մգ Լևոֆլոքսացին 750մգ դեղահատեր 1 - - քիչ կիրառական
17) Ֆոսֆոմիցին (ֆոսֆոմիցինի տրոմետամոլ) գրանուլներ ներքին ընդունման լուծույթի 3000մգ Ֆոսֆոմիցին (ֆոսֆոմիցինի տրոմետամոլ) գրանուլներ ներքին ընդունման լուծույթի 3000մգ փաթեթիկ 1 - - քիչ կիրառական
18) Նիտրոֆու-րանտոին 50մգ Նիտրոֆու-րանտոին 50մգ դեղահատեր 1-3 - - քիչ կիրառական
19) Պիվմեցիլինամ 400մգ Պիվմեցիլինամ 400մգ դեղահատեր 3 - - քիչ կիրառական
20) Գենտամիցին լուծույթ ն/ե և ն/մ 40 մգ Գենտամիցին լուծույթ ն/ե և ն/մ 40 մգ սրվակ - - - քիչ կիրառական
21) Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/
կաթիլաներարկման 500մգ/2մլ Ամիկացին 15մգ/կգ Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/
կաթիլաներարկման 500մգ/2մլ սրվակ - - - քիչ կիրառական
22) Իմիպենեմ (իմիպենեմի մոնոհիդրատ), ցիլաստատին (ցիլաստատին նատրիում) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ+500մգ Իմիպենեմ (իմիպենեմի մոնոհիդրատ), ցիլաստատին (ցիլաստատին նատրիում) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ+500մգ սրվակներ 3 - - քիչ կիրառական
23) Մերոպենեմ (մերոպենեմ և նատրիումի կարբոնատ) դեղափոշի ն/ե ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ Մերոպենեմ (մերոպենեմ և նատրիումի կարբոնատ) դեղափոշի ն/ե ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ սրվակներ 3 - - քիչ կիրառական
24) Պլազմոմիցին 500մգ 15մգ/կգ Պլազմոմիցին 500մգ դեղահատեր 1 - - քիչ կիրառական
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը,
3) հակամանրէային դեղի ընտրությունը կարող է փոխվել կախված հարուցիչների կայունությունից կամ վարակման տարածաշրջանում հայտնի անտիբիոտիկակայունության տվյալներից,
4) ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների առկայության կամ կասկածի դեպքում ըստ ցուցման անհրաժեշտ է կազմակերպել կամ ուղղորդել համապատասխան մասնագետի խորհրդատվության և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և դեղորայքային բուժումը կազմակերպել ըստ համապատասխան գործելակարգի:
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Միզային կաթետերի տեղադրում 1,2 -
2) Էպիցիստոստոմիկ խողովակի տեղադրում 0․8 -
3) Կախված վնասվածքի աստիճանից, տեսակից և հեմոդինամիկ կայունությունից ընտրվում է կոնսերվատիվ բուժում, որը իր մեջ ներառում է շարունակական հսկողություն, միզապարկի դրենավորում և հակաբիոտիկային պրոֆիլակտիկա։ Հիմնականում այս եղանակը ընտրվում է առանց բարդության էքստրապերիտոնեալ վնասվածքների կամ երբեմն առանց բարդության ինտրապերիտոնեալ վնասվածքների դեպքում օր՝․ միզապարկի ուռուցքի տրանսուրեթրալ ռեզեկցիայի ժամանակ առաջացած միզապարկի վնասվածք։ Մնացած դեպքերում ընտրվում է վիրաբուժական եղանակը՝ միզապարկի դեֆեկտի վերականգնում լուծվող թելերով։ 1 -
4) Երակային կաթետերի տեղադրում 2 -
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://d56bochluxqnz.cloudfront.net/documents/full-guideline/EAU-Guidelines-on-
Urological-Trauma-2024_2024-04-11-083052_vlwe.pdf
2. https://www.aast.org/resources-detail/injury-scoring-scale#blatter
3. https://shop.elsevier.com/books/campbell-walsh-urology/wein/978-1-4557-7567-5
4. https://d56bochluxqnz.cloudfront.net/media/25-Pain-Management_LR.pdf
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 նոյեմբերի 2024 թվական: