ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4506-Ա «20» նոյեմբերի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
20.11.2024թ.
հ. 4506-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Վերգուշ Գրիգորյան և Դավիթ Հունանյան Նորագավիթ 6-րդ փողոց, 2-րդ նրբանցք, հ.16 հողամաս Վերգուշ Գրիգորյանին և Դավիթ Հունանյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Նորագավիթ 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.16 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.30112021-01-0183, պարիսպ՝ 13.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 423.9քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նորագավիթ 6-րդ փողոց, 2-րդ փակուղի, հ.16/1 0111393XKEBW
2 Վահագն Նահապետյան
/լիազորված անձ/
Սարգիս Մինասյան
/սեփականատեր/ Գուսան Շերամի փողոց, հ.5 շենք, հ.12 բնակարան Սարգիս Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող, Գուսան Շերամի փողոցի հ.5 շենքի հ.12 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.22102024-01-0241, ընդհ. բաժն. 1.8քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 39.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գուսան Շերամի փողոց, հ.5 շենք, բն.12/1 01073UZUMX87
3 Գոռ Հարությունյան
/լիազորված անձ/
Կարեն Զախարյան
/սեփականատեր/ Զաքարիա Քանաքեռցու փողոց, հ.145 շենք, հ.27 բնակարան Կարեն Զախարյանին սեփականության իրավունքով պատկանող, Զաքարիա Քանաքեռցու փողոցի հ.145 շենքի հ.27 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.29102024-01-0302, ընդհ. բաժն. 3.20քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 31.72քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Զաքարիա Քանաքեռցու փողոց, հ.145 շենք, բն.27/1 01123DLXQFRN
4 Գոռ Հարությունյան
/լիազորված անձ/
Կարեն Զախարյան
/սեփականատեր/ Զաքարիա Քանաքեռցու փողոց, հ.145 շենք, հ.27 բնակարան Կարեն Զախարյանին սեփականության իրավունքով պատկանող, Զաքարիա Քանաքեռցու փողոցի հ.145 շենքի հ.27 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.29102024-01-0302, ընդհ. բաժն. 3.20քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 27.78քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Զաքարիա Քանաքեռցու փողոց, հ.145 շենք, բն.27/2 01123JWEWZVB
5 Սիրանուշ Վարդանյան Ն. Չարբախի 8-րդ փողոց, հ.44 հողամաս Սիրանուշ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Չարբախի 8-րդ փողոցի հ.44 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.23082024-01-0370/ բաժանման հատակագծով առանձնացվող 199.87քմ մակերեսով մաս 2-ին տրամադրել հասցե՝ Ն. Չարբախ 8-րդ փողոց, հ.44/1 01113JXAPDGU
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան