ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1993 թվականի N 665
քաղ. Երևան
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԱՑԻ, ԱԼՅՈՒՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Սպառողական շուկայում ապրանքաշրջանառության ընդլայնման և հանրապետությունում արտադրության վնասաբերության նվազեցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. 1994 թվականի հունվարի 4-ից սահմանել`
ա) հացի մանրածախ գին` 1 կգ 1,5 դրամ (կամ 300 ռուբլի) ալյուրի 1 կգ 1,25 դրամ (կամ 250 ռուբլի), ներառյալ 2 տոկոս առևտրական զեղչը:
Սահմանել, որ արտասահմանից վարկի հաշվին և մարդասիրական օգնության կարգով ստացված ցորենը հացի արտադրության համար օգտագործելու դեպքում ալրաղաց գործարանները յուրաքանչյուր 1 տոննա ցորենի դիմաց բյուջե պետք է մուծեն 150 դրամ (կամ 30 հազ.ռուբլի)` վարկի տոկոսների մարման կամ միջազգային պայմանագրերով նախատեսված այլ նպատակների համար:
Սահմանել, որ հացի և բնակչությանն իրացման ենթակա ալյուրի բեռնումն ու փոխադրումը մինչև սպառողը կատարվում է մատակարարի միջոցով և նրա հաշվին, իսկ բեռնաթափումը` ստացողի միջոցով և նրա հաշվին.
բ) պետության կողմից կարգավորվող բնակչությանն իրացվող հիմնական ծառայությունների սակագների սահմանային գործակիցները, համաձայն հավելվածի.
գ) կենցաղային կարիքների համար բնակչությանը տրվող էլեկտրաէներգիայի միասնական սակագին` 1 կվտ ժամը 0,2 դրամ (կամ 40 ռուբլի)
դ) ներքաղաքային տրանսպորտով (ավտոբուս, տրոլեյբուս, տրամվայ) և մետրոյով ուղևորների փոխադրման համար սակագին` յուրաքանչյուր անձից 0,5 դրամ (կամ 100 ռուբլի):
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, առևտրի նախարարության և Հայկոոպի վարչության հետ համաձայնեցնելով 1994 թվականի հունվարի 3-ի դրությամբ սահմանել հացի և ալյուրի մնացորդների վերագնահատման կարգ.
բ) հաստատել հացի մանրածախ գնի գնացուցակը և դրանով ապահովել բոլոր սպառող ձեռնարկություններին և կազմակերպություններին:
3. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնակչությանն իրացվող հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» N 530 (բացառությամբ 2-րդ կետի) և 1993 թվականի հոկտեմբերի 28-ի «Հացի մանրածախ գնի և ներքաղաքային տրանսպորտի սակագների փոփոխման մասին» N 549 (բացառությամբ 2-րդ և 4-րդ կետերի) որոշումները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 1993 թ.
դեկտեմբերի 30-ի N 665 որոշման
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
---------------------------------------------------------
--------------------------------------------------------- ---------------------------
Սահմանային
գործակիցները
գործող սակագների
նկատմամբ
--------------------------- ---------------------------
Սահմանային
շահութաբերության
չափը` տոկոսներով
--------------------------- ----------
----------
1
--------------------------------------------------------- 2
--------------------------- 3
--------------------------- 4
----------
Կաթ, մածուն - առանց փոփոխության
Մանկական սնունդ (բացի
«Ազնավուրը Հայաստանին»
ֆոնդի կողմից ստացված
սարքավորումներով թողարկվող սննդից) - առանց փոփոխության
Բնակչությանը իրացվող կերակրի աղ - առանց փոփոխության
Հեղուկ գազ - առանց փոփոխության
Բնական գազ 2,5 -
Բնակվարձ, ներառյալ հանրակացարաններում
բնակվելու համար վարձ 2,5 -
Ջրախողովակից օգտվելու ծառայություն 2 -
Կոյուղուց օգտվելու ծառայություն 4 -
Բնակելի շենքերի ջեռուցում 3 -
Տաք ջրամատակարարում 2 -
Կենցաղային աղբի տեղափոխում 3 -
Ուղևորատար տրանսպորտի ծառայություններ
---------------------------------------------------------
Երկաթուղային տրանսպորտով ուղևորների
և բեռների փոխադրում առանց փոփոխության -
Օդային տրանսպորտով ուղևորների
և բեռների փոխադրում - առանց փոփոխության
առանց փոփոխության
Մերձքաղաքային ավտոտրանսպորտով
ուղևորների փոխադրում - առանց փոփոխության
Կապի ծառայություններ
------------------------------ -
Քաղաքային և տեղական հեռախոսային
կապի համար աբոնենտային վճար 2 -
Ռադիոֆիկացիա - առանց փոփոխության
Հեռախոսային կապ
------------------------
Ներհանրապետական 2 -
Հանրապետությունից դուրս (ԱՊՀ անդամ
և նախկին ԽՍՀՄ հանրապետություններ) 2 -
Հեռագրական կապ
-----------------------
Հանրապետությունից դուրս (ԱՊՀ անդամ և նախկին ԽՍՀՄ հանրապետություններ) առանց փոփոխության -
Ներհանրապետական 2 -
Փոստային կապ
--------------------
Բացի ծանրոցների առաքումից 2,5 -
Ծանրոցների առաքում 2 -
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ