Հոդված 9. Օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների ու այլ անձանց անվտանգությունը
Հոդված 9. Օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների ու այլ անձանց անվտանգությունը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների ու նրանց ընտանիքների անդամների պետական պահպանության ապահովման միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև պետական պահպանությունն իրականացնող պետական մարմնի և օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։
2. Օտարերկրյա պետական այլ պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում, կարող է տրամադրվել պետական պահպանություն՝ վարչապետի որոշմամբ։
3. (մասն ուժը կորցրել է 23.12.22 ՀՕ-610-Ն)
(9-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 23.03.18 ՀՕ-275-Ն, փոփ. 23.12.22 ՀՕ-610-Ն)
(23.12.22 ՀՕ-610-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)