Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-04-01-ից մինչև 2018-03-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Հոդված 19. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման պայմանները

գործել է մինչև 2018-03-30Բացել ARLIS-ում

Հոդված 19. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման պայմանները

1. Լիազոր մարմնի ծառայողներն իրավունք ունեն ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրել սույն օրենքով նախատեսված կարգով և դեպքերում, եթե այլ միջոցներ չեն ապահովում լիազոր մարմնի վրա դրված պարտականությունների կատարումը։

Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և (կամ) զենք գործադրելու ընտրություն կատարելիս լիազոր մարմնի ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից և իրավախախտի անձից։

2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և (կամ) զենք գործադրելիս լիազոր մարմնի ծառայողը պարտավոր է՝

1) նախազգուշացնել դրանք օգտագործելու մասին՝ անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում պետական պահպանության օբյեկտների, լիազոր մարմնի կամ պահպանական միջոցառումների անցկացմանը ներգրավված մյուս ծառայողների և այլ անձանց կյանքի կամ առողջության համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է.

2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ, ձգտել, որպեսզի իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.

3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն։

3. Լիազոր մարմնի ծառայողները պատասխանատվություն չեն կրում սույն օրենքով նախատեսված դեպքերում գործադրված ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և (կամ) զենքի կիրառման համար, եթե տվյալ դեպքում չի կատարվել անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում կամ հանցագործություն կատարած անձի ձերբակալման համար անհրաժեշտ միջոցառումների գերազանցում։

4. Լիազորությունների գերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և (կամ) հրազենի գործադրումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

5. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի կիրառման յուրաքանչյուր դեպքի մասին լիազոր մարմինն անհապաղ ծանուցում է տվյալ տարածքի դատախազին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։