Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. Պետական պահպանության իրականացման հիմնական սկզբունքները
Հոդված 3. Պետական պահպանության իրականացման հիմնական սկզբունքները
Պետական պահպանությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության, անընդհատության, քաղաքական անկախության, կենտրոնացված ղեկավարման, գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների կիրառման համակցության սկզբունքներով։