ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2024 թվականի N 1886-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1575-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԳՌՕՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1575-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) հավելվածի ցանկը 50-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 51-63-րդ կետերով` համաձայն հավելվածի․
2) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «7 155 000 000» թիվը փոխարինել «8 937 000 000» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
29.11.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
նոյեմբերի 28-ի N 1886-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
սեպտեմբերի 14-ի N 1575-Ա որոշման
51. 3402420000 Մակերևութաակտիվ միջոց Մակերևութաակտիվ միջոց՝ ոչ իոնածին, լվացող միջոցների արտադրության համար
«amidet b-112» կգ 200 000 Իսպանիա Իսպանիա 210 000 000
52. 3402490000 Մակերևութաակտիվ միջոց Մակերևութաակտիվ միջոց ՝ լվացող միջոցների բաղադրիչ մաս
«betadet s-20> կգ 50 000 Իսպանիա Իսպանիա 70 000 000
53. 3824999208 Հավելանյութ Հավելանյութ` շամպունի արտադրության մեջ օգտագործվող
«kao sofcare gp-1» կգ 5 000 Իսպանիա Իսպանիա 25 000 000
54. 3402420000 Մակերևութաակտիվ միջոց Մակերևութաակտիվ միջոց` ոչ իոնածին լվացող միջոցի բաղադրիչ մաս
«levenol hb» կգ 20 000 Իսպանիա Իսպանիա 32 000 000
55. 3402420000 Մակերևութաակտիվ միջոց Մակերևութաակտիվ միջոց` ոչ իոնածին լվացող միջոցի բաղադրիչ մաս
emersense am 8025 կգ 250 000 Մալայզիա Մալայզիա 140 000 000
56. 3402390000 Մակերևութաակտիվ միջոց Մակերևութաակտիվ միջոց՝ լվացող միջոց հումք գծային ալկիլբենզոլ սուլֆոնաթթու galaxy las hf կգ 1 000 000 Եգիպտոս Եգիպտոս 450 000 000
57. 2905450009 Գլիցերին Գլիցերին` լվացող միջոց արտադրության մեջ օգտագործվող
glycerine 99.5% կգ 400 000 Մալայզիա Մալայզիա 130 000 000
58. 2827310000 Մագնեզիումի քլորիդի հեքսահիդրատ Մագնեզիումի քլորիդի հեքսահիդրատ` գործվածք փափկեցնող միջոցով արտադրության մեջ օգտագործվող
«nutrimag cl 6 f» կգ 10 000 Գերմանիա Գերմանիա 10 000 000
59. 1302329000 Գուարի փոշի Գուարի փոշի` շամպունի մածուցիկությունն ապահովելու
համար
«guarsafe jk 140» կգ 20 000 Չինաստան Չինաստան 60 000 000
60. 3402420000 Մակերևութաակտիվ միջոց Մակերևութաակտիվ միջոց՝ ոչ իոնածին, լվացող միջոցների
բաղադրիչ մաս
amidet n» կգ 200 000 Գերմանիա Գերմանիա 220 000 000
61. 3402420000 Մակերևութաակտիվ միջոց Մակերևութաակտիվ միջոց՝
լվացող միջոցների բաղադրիչ մաս
«akypo foam lm-25» կգ 70 000 Գերմանիա Գերմանիա 150 000 000
62. 3402901008 Մակերևութաակտիվ միջոց Մակերևութաակտիվ միջոց՝ լվացող միջոցի բաղադրիչ մաս
«akupo sal 2010 s» կգ 200 000 Գերմանիա Գերմանիա 165 000 000
63. 2914110000 Ացետոն Ոչ դեղագործական
նպատակներով կգ 200 000 Թայվան Թայվան 120 000 000
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
29.11.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ