Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

600.0385.04.12.24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

4 դեկտեմբերի 2024 թվականի N 385-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ սահմանելու մասին» N 391-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)՝

1) վերնագրում «ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ» բառերը փոխարինել «ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԾԱԾԿՈՒՅԹՆԵՐԻ» բառերով։

2) 1-ին կետում և Որոշմամբ սահմանված հավելվածի վերնագրում «(LTE) տեխնոլոգիայի ծածկույթի» բառերը փոխարինել «(4G/LTE, 5G/NR) տեխնոլոգիաների ծածկույթների» բառերով,

3) Որոշմամբ սահմանված հավելվածի 1-ին կետում «(LTE) տեխնոլոգիայի բացօթյա ծածկույթի» բառերը փոխարինել «(4G/LTE, 5G/NR) տեխնոլոգիաների բացօթյա ծածկույթների» բառերով և նույն կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Ազդանշանի (ընդունման) հզորությունը (RSRP, SS-RSRP) չբնակեցված տարածքների (բացօթյա տարածք) և ճանապարհների դեպքում (դԲմ) Ազդանշանի (ընդունման) հզորությունը (RSRP, SS-RSRP) բնակեցված տարածքների դեպքում (բացօթյա տարածք)՝ շինություններ ներթափանցելիս ազդանշանի թուլացման գործակցի կիրառմամբ (դԲմ)

միջին ուժեղ

≥-115 ≥-105 ≥-95

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ` Մ. Մեսրոպյան

ք. Երևան

4 դեկտեմբերի 2024 թ.

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 դեկտեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։