Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-07-23-ից մինչև 2017-01-01։Բացել գործող տեքստը
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸԳլուխ 23 · ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Հոդված 170. ԱՆՁՆԱԿԱՆ և ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2017-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 170. ԱՆՁՆԱԿԱՆ և ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքն անօրինական միջամտությունից, իր պատիվը և բարի համբավը ոտնձգությունից պաշտպանելու իրավունք:

2. Դատավարական գործողություններ կատարելիս առանց անհրաժեշտության չպետք է հավաքվեն, պահվեն, օգտագործվեն և տարածվեն անձի անձնական կամ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ, ինչպես նաև անձնական բնույթի այլ տվյալներ: Դատարանի, ինչպես նաև հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով քննչական և դատական գործողությունների մասնակիցները պարտավոր են չհրապարակել նշված տեղեկությունները, որի համար նրանցից վերցվում է ստորագրություն:

3. Անձնական կամ ընտանեկան կյանքի ինտիմ կողմերին վերաբերող ապացույցները քրեական դատավարությանը մասնակցող այն անձանց պահանջով, որոնց սպառնում է անձնական կամ ընտանեկան գաղտնիքի հրապարակումը, հետազոտվում են դռնփակ դատական նիստում:

4. Անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության խախտումն առաջ է բերում օրենքով սահմանված պատասխանատվություն, իսկ դրա հետևանքով անձին պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։