Հոդված 438. ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 438. ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Դատական որոշման հետ կապված հարցերը դատարանի կողմից քննվում են դատական նիստում` դատապարտյալի մասնակցությամբ: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում պարտադիր է նաև պաշտպանի և դատախազի մասնակցությունը:
2. Եթե հարցը վերաբերում է դատական որոշման քաղաքացիական հայցի մասը կատարելուն, կանչվում է նաև քաղաքացիական հայցվորը: Նշված անձանց չներկայանալը գործի քննությանը չի խոչընդոտում:
3. Հիվանդության, հաշմանդամության պատճառով դատապարտյալին ազատելու կամ նրան հիվանդանոցում տեղավորելու հարցը դատարանի կողմից լուծելիս պարտադիր է եզրակացություն տված բժշկական հանձնաժողովի ներկայացուցչի ներկայությունը:
4. Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցը դատարանում քննելիս հրավիրվում է պատիժն ի կատար ածող մարմնի ներկայացուցիչը, որը դատարանին է ներկայացնում ուղղիչ հիմնարկի վարչակազմի կամ կարգապահական գումարտակի հրամանատարության կողմից դատապարտյալի մասին տրված գրավոր բնութագիրը:
5. Գործի քննարկումն սկսվում է նախագահողի կողմից միջնորդագիրը հրապարակելով, որից հետո դատարանը հետազոտում է ապացույցները և լսում է դատական նիստին ներկայացած անձանց և դատախազի կարծիքները: Վերջինը ելույթ է ունենում դատապարտյալը կամ նրա պաշտպանը: Այնուհետև` դատարանը հեռանում է խորհրդակցության` որոշում կայացնելու համար:
(438-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-61-Ն, 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 01.06.06 ՀՕ-121-Ն, 13.06.06 ՀՕ-67-Ն)
(438-րդ հոդվածը 01.03.17 ՀՕ-64-Ն օրենքի 2-րդ հոդվածի լրացմամբ և փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.06.2017 թվականին:)
◙ Բ ա ժ ի ն 12.1
Դատական ակտերի վերանայումը նոր երԵՎան եկած կամ նոր հանգամանքներով
(բԱԺԻՆԸ ԼՐԱՑ. 28.11.07 ՀՕ-270-Ն)
Գ լ ու խ 49.1
Դատական ակտերի վերանայումը նոր երԵՎան եկած կամ նոր հանգամանքներով