ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 20. Ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելը
Հոդված 20. Ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելը
1. Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ:
2. Անձը, որին քրեական վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է հայտնել կամ տրամադրել հանցանք գործելու մեջ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների մեղավորությունը հիմնավորող տեղեկություններ կամ նյութեր, իրավունք ունի հրաժարվել նման տեղեկություններ հայտնելուց և նյութեր տրամադրելուց:
3. Սույն օրենսգրքով կարող են նախատեսվել վկայություններ տալու և տեղեկություններ հայտնելու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:
(20-րդ հոդվածը խմբ. 15.11.06 ՀՕ-181-Ն)