Հոդված 258. ՔՆՆԻՉԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Հոդված 258. ՔՆՆԻՉԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ
1. Քննիչը պարտավոր է տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին գրավոր տեղեկացնել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին և միաժամանակ պարզաբանել, որ քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով նախատեսված կարգով:
2. Քրեական գործով վարույթը կասեցնելուց հետո քննիչն ինչպես անձամբ, այնպես էլ հետաքննության մարմնի միջոցով`
1) սույն օրենսգրքի 31 հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում միջոցներ է ձեռնարկում հայտնաբերելու որպես մեղադրյալ ներգրավվման ենթակա անձին.
2) սույն օրենսգրքի 31 հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում միջոցներ է ձեռնարկում մեղադրյալի գտնվելու տեղը պարզելու կամ քննությունից խուսափող մեղադրյալին հետախուզելու ուղղությամբ:
3. Անհրաժեշտության դեպքում քննիչը, սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում, կարող է կատարել քննչական համապատասխան գործողություններ: