Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-10-06-ից մինչև 2018-11-06։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 43 · ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 342. ՎԿԱՅԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

գործել է մինչև 2018-11-06Բացել ARLIS-ում

Հոդված 342. ՎԿԱՅԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

1. Հետաքննության, նախաքննության կամ նախորդ դատական քննության ընթացքում վկայի տված ցուցմունքների հրապարակումը, ինչպես նաև նրա ցուցմունքների ձայնագրառման վերարտադրումը դատական քննության ժամանակ թույլատրվում է, երբ վկան դատական նիստից բացակայում է այնպիսի պատճառներով, որոնք բացառում են նրա դատարան ներկայանալու հնարավորությունը, էական հակասություններ կան այդ ցուցմունքների և դատարանում վկայի տված ցուցմունքների միջև, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

2. Վկայի ցուցմունքների ձայնագրառման վերարտադրումը հնարավոր է միայն նրա հարցաքննության արձանագրությունը կամ դատական նիստի արձանագրության այն մասը հրապարակելուց հետո, որտեղ ամրագրված են վկայի ցուցմունքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։