ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 423. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ որոշման օրինական ուժի մեջ մտնելը
Հոդված 423. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ որոշման օրինական ուժի մեջ մտնելը
(վերնագիրը խմբ. 10.06.14 ՀՕ-48-Ն)
1. Վճռաբեկ դատարանի` գործի քննության արդյունքներով կայացված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
2. Վճռաբեկ դատարանի` սույն օրենսգրքի 414.1 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 414.3 հոդվածով նախատեսված որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, վերջնական են և ենթակա չեն բողոքարկման:
(423-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն, 28.11.07 ՀՕ-270-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-237-Ն,10.06.14 ՀՕ-48-Ն)