ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸԳլուխ 17 · ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ
Հոդված 131. ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼԸ ՄԻՆՉև ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 131. ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼԸ ՄԻՆՉև ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ
1. Եթե մեղադրյալը խախտում է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի որոշում ընդունել տվյալ անձին ձերբակալելու մասին` միաժամանակ նրա կալանավորման մասին միջնորդություն ներկայացնելով դատարան:
2. Մեղադրյալին սույն հոդվածով սահմանված կարգով ձերբակալում թույլատրվում է միայն այն դեպքում, երբ սույն օրենսգրքի դրույթները թույլ են տալիս նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով ձերբակալումը չի կարող տևել մեղադրյալին արգելանքի վերցնելու պահից 72 ժամից ավելի:
(131-րդ հոդվածը փոփ. 04.12.01 ՀՕ-263)