Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-04-05-ից մինչև 2001-10-18։Բացել գործող տեքստը
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 54 · ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ, ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳՈՎ

Հոդված 479. ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԿԱՄ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՆԴՐԱՆՔԸ ԿԱՏԱՐԵԼԸ

գործել է մինչև 2001-10-18Բացել ARLIS-ում

Հոդված 479. ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԿԱՄ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՆԴՐԱՆՔԸ ԿԱՏԱՐԵԼԸ

1. Օտարերկրյա պետության տարածքում հանցանք կատարած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ քրեական գործը հետագա քննության համար հանձնելու մասին օտարերկրյա պետության համապատասխան հաստատության խնդրանքը քննում է Հայաստանի Հանրապետության դատախազությունը: Այդպիսի դեպքերում գործի նախաքննությունը և դատական քննությունը կատարվում է սույն օրենսգրքով նախատեսված կարգով:

2. Իր իրավասության սահմաններում և սահմանված ձևով դրա համար լիազորված պաշտոնատար անձի կողմից օտարերկրյա պետության տարածքում գործը քննելիս ստացված ապացույցները, քննությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակվելու դեպքում, ունեն գործով հավաքված մյուս բոլոր ապացույցներին հավասար իրավաբանական ուժ:

3. Օտարերկրյա պետության տարածքում հանցանք կատարած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ մինչև հանցանքի կատարման վայրում նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, օտարերկրյա պետության համապատասխան հաստատության կողմից Հայաստանի Հանրապետության դատախազություն ներկայացրած նյութերի հիման վրա, Հայաստանի Հանրապետությունում դրա համար իրավասու մարմինը կարող է հարուցել քրեական գործ և քննել գործը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։