Հոդված 434. ՊԱՏԺԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԿԵՏ ԱԶԱՏԵԼԸ և ՊԱՏԻԺՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼԸ
Հոդված 434. ՊԱՏԺԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԿԵՏ ԱԶԱՏԵԼԸ և ՊԱՏԻԺՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼԸ
1. Պատժից պայմանական վաղակետ ազատում և պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինում դատարանը կիրառում է պատժի կատարումն իրականացնող մարմնի միջնորդագրով: Կարգապահական գումարտակում պատիժը կրողների նկատմամբ` սույն միջոցները դատարանը կիրառում է կարգապահական գումարտակի հրամանատարության միջնորդագրով: Պատժից պայմանական վաղակետ ազատելու և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու մասին միջնորդագիր դատարան կարող են ներկայացնել նաև դատապարտյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը:
2. Որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով նշանակված պատժից դատարանն ազատում է հասարակական կազմակերպության, դատապարտյալի կամ նրա պաշտպանի միջնորդությամբ:
3. Պատժից պայմանական վաղակետ ազատումը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինումը դատարանի կողմից մերժվելու դեպքում այդ հարցի վերաբերյալ միջնորդագրի կրկին քննարկում կարող է տեղի ունենալ ոչ շուտ, քան մերժման վերաբերյալ որոշում ընդունելու օրվանից 6 ամիս անց: