Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-16-ից մինչև 2006-07-16։Բացել գործող տեքստը
ԿՈՂՄԵՐԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔԳլուխ 7 · ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԿՈՂՄԸ

Հոդված 56. Հետաքննության մարմինները

գործել է մինչև 2006-07-16Բացել ARLIS-ում

Հոդված 56. Հետաքննության մարմինները

Հետաքննության մարմիններն են`

1) ոստիկանությունը.

2) զորամասերի, զորամիավորումների հրամանատարները և զինվորական հիմնարկների պետերը` զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին.

3) հրշեջ հսկողության մարմինները` հրդեհների վերաբերյալ գործերով.

4) հարկային մարմինները` հարկային հանցագործությունների գործերով.

5) մաքսային մարմինները` մաքսանենգության և, օրենքով նախատեսված դեպքերում, մտավոր սեփականության իրավունքի խախտման գործերով.

6) ազգային անվտանգության մարմինները` օրենքով նրանց իրավասությանը հանձնված գործերով.

7) քրեակատարողական հիմնարկները՝ այդ հիմնարկների տարածքում կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով:

(56-րդ հոդվածը լրաց. 07.03.00 ՀՕ-39, 25.05.06 ՀՕ-91-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։