Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-16-ից մինչև 2006-07-21։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱՐԱՆԳլուխ 5 · ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 41. Դատարանի լիազորությունները

գործել է մինչև 2006-07-21Բացել ARLIS-ում

Հոդված 41. Դատարանի լիազորությունները

1. Դատարանը լիազորված է իր նիստերում քննել և լուծել ստացված գործերը և նյութերը: Արդարադատություն իրականացնելուց հրաժարվելն անթույլատրելի է:

2. Դատարանի լիազորություններն են, մասնավորապես`

1) կալանավորման, բնակարանի խուզարկության թույլտվության, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին որոշումներ ընդունելը.

2) գործը դատական քննության նախապատրաստելու հետ կապված որոշումների ընդունումը.

3) քրեական գործերի քննությունն առաջին ատյանի, վերաքննության և վճռաբեկության կարգով.

4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմելը.

5) դատավճիռն ի կատար ածելու ուղարկելը.

6) դատավճիռն ի կատար ածելիս ծագող հարցեր լուծելը.

7) դատվածությունը հանելու հետ կապված հարցեր լուծելը.

8) օրենքով նախատեսված դեպքերում այլ հարցեր լուծելը:

(41-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։