Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-21-ից մինչև 2006-08-05։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 421. ԴԱՏԱՎՃՌԻ ԲԵԿԱՆՈՒՄԸ` ԳՈՐԾԸ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՎ

գործել է մինչև 2006-08-05Բացել ARLIS-ում

Հոդված 421. ԴԱՏԱՎՃՌԻ ԲԵԿԱՆՈՒՄԸ` ԳՈՐԾԸ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՎ

1. Դատավճիռը ենթակա է բեկանման` գործը նոր դատական քննության ուղարկելով, եթե թույլ է տրվել նյութական և քրեադատավարական օրենքի էական խախտում, որը ազդել է կամ կարող էր ազդել դատավճռի օրինականության վրա:

2. Դատավճիռը կարող է բեկանվել նաև ավելի ծանր հանցագործության մասին օրենք կիրառելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու անհրաժեշտության դեպքում, եթե այն ճանաչվել է անարդարացի` ակնհայտ մեղմ լինելու պատճառով, սակայն միայն այն դեպքերում, երբ այդ հիմքերով բողոք բերել է դատախազը, տուժողը կամ նրա ներկայացուցիչը:

3. Դատավճիռը ենթակա է բեկանման` գործը նոր նախաքննության ուղարկելով, եթե թույլ է տրվել քրեադատավարական օրենքի կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի էական խախտում, որը չի կարող վերացվել դատական քննության ժամանակ:

(421-րդ հոդվածը լրաց., փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։