Հոդված 389. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԻՍՏԸ ՆՇԱՆԱԿԵԼԸ
Հոդված 389. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԻՍՏԸ ՆՇԱՆԱԿԵԼԸ
1. Գործը վերաքննիչ դատարանում ստացվելուց հետո հանձնվում է դատարանի կազմը նախագահողին:
2. Ուսումնասիրելով ստացված գործը` նախագահողն իր որոշմամբ գործը նշանակում է դատական նիստում քննության:
3. Դատական նիստ նշանակելու որոշման մեջ պետք է լուծվեն հետևյալ հարցերը` գործի քննությունն սկսելու ժամանակը և տեղը, ելնելով դատավճռի օրինականությունը և հիմնավորվածությունը պատշաճ կերպով ստուգելու անհրաժեշտությունից` դատական նիստում անմիջականորեն հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, դատական նիստին կանչվող վկաները, փորձագետը և այլ անձինք, եթե դա անհրաժեշտ է, ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցը պահպանելը, փոխելը կամ վերացնելը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում գործը դռնփակ դատական նիստում քննելու անհրաժեշտությունը:
(389-րդ հոդվածը փոփ. 13.09.05 ՀՕ-178-Ն)