ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 47 · ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 402. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ և ԴՐԱՆՔ ԿՈՂՄԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ
Հոդված 402. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ և ԴՐԱՆՔ ԿՈՂՄԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ
1. Վերաքննիչ դատարանի դատավճիռը կամ որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դրանց հրապարակման պահից:
2. Վերաքննիչ դատարանի դատավճիռը կամ որոշումը հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում հանձնվում է դատապարտյալին, արդարացվածին, նրանց պաշտպաններին և օրինական ներկայացուցիչներին, մեղադրողին, տուժողին և նրա ներկայացուցչին, ինչպես նաև քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին, եթե նրանք մասնակցել են գործի քննությանը վերաքննիչ դատարանում:
(402-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն)