ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 49 · ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 426.2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք
Հոդված 426.2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք
1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեն`
1) դատավարության մասնակիցները, բացառությամբ քրեական հետապնդման մարմինների.
2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները:
2. Նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեն միայն այդ հանգամանքի հետ առնչվող գործին մասնակցած շահագրգիռ անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով և միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:
(426.2հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ., խմբ. 26.12.08 ՀՕ-237-Ն)