Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-07-03-ից մինչև 2011-03-19։Բացել գործող տեքստը
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸԳլուխ 14 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 107. ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

գործել է մինչև 2011-03-19Բացել ARLIS-ում

Հոդված 107. ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

Միայն ապացույցների հիման վրա են հաստատվում`

1) դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն).

2) կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին.

3) հանցագործության` քրեական օրենքով նախատեսված հատկանիշները.

4) անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ.

5) քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները.

6) այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը կամ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

(107-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։