Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-03-19-ից մինչև 2011-03-19։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 36 · ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՄՈՒՇՆԵՐ ՍՏԱՆԱԼԸ

Հոդված 255. ՆՄՈՒՇՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ

գործել է մինչև 2011-03-19Բացել ARLIS-ում

Հոդված 255. ՆՄՈՒՇՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Քննիչն անձին հրավիրում է իր մոտ կամ գնում է նրա գտնվելու վայրը, ստորագրությամբ ծանոթացնում է նրան նմուշ ստանալու մասին որոշմանը, նրան, մասնագետին, ընթերականերին բացատրում է իրենց իրավունքներն ու պարտականությունները:

2. Քննիչը` մասնագետի մասնակցությամբ, եթե նա կանչվել է, և ընթերակաների ներկայությամբ կատարում է անհրաժեշտ գործողություններ և ստանում է նմուշներ: Բացի փաստաթղթերից, մյուս նմուշները փաթեթավորվում և կնքվում են:

3. Համապատասխան դեպքերում նմուշների ստացումը իրականացվում է խուզարկության կամ առգրավման միջոցով կամ դրանց կատարման հետ միաժամանակ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։