Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-11-21-ից մինչև 2011-11-21։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2011-11-21-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 414.1. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը

գործել է մինչև 2011-11-21ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 414.1 Վճռաբեկ բողոքը վերադարձնելը

1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 407 հոդվածի և 414.2 հոդվածի առաջին մասի պահանջներին:

2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

2.1 . Սույն օրենսգրքի 414.2 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված:

3. Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ կարող է սահմանել ժամկետ` թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-237-Ն)

(414.1 հոդվածը լրաց. 07.07.06 ՀՕ-152-Ն, փոփ., լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն, խմբ. 04.02.10 ՀՕ-23-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։