Հոդված 193. ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 193. ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Քննչական բաժնի պետը`
1) նախաքննության կատարումը հանձնարարում է քննիչին, գործը մի քննիչից հանձնում է մյուսին.
2) հետևում է քննիչների կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերով քննչական գործողությունները ժամանակին կատարելու, նախաքննության և կալանքի տակ պահելու ժամկետները պահպանելու, դատախազի ցուցումները և այլ քննիչների հանձնարարությունները կատարելու նկատմամբ.
3) ցուցումներ է տալիս առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ.
4) նախաքննության կատարումը հանձնարարում է մի քանի քննիչի:
2. Քննչական բաժնի պետն իրավունք ունի մասնակցել քննիչի վարույթում գտնվող քրեական գործով նախաքննության կատարմանը, անձամբ կատարել նախաքննությունը` օգտվելով քննիչի լիազորություններից:
3. Քննչական բաժնի պետի ցուցումները քննիչին տրվում են գրավոր և պարտադիր են կատարման համար, սակայն կարող են բողոքարկվել դատախազին: Ստացած ցուցումները դատախազին բողոքարկելը չի կասեցնում դրանց կատարումը` բացառությամբ սույն օրենսգրքի 55 հոդվածի չորրորդ մասի 27-րդ կետով նախատեսված դեպքերի:
4. Դատախազի ցուցումները տրվում են գրավոր և պարտադիր են քննչական բաժնի պետի համար, որոնք կարող են բողոքարկվել վերադաս դատախազին՝ չկասեցնելով դրանց կատարումը, բացառությամբ սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի չորրորդ մասի 27-րդ կետով նախատեսված դեպքերի։
Անհետաձգելի դեպքում դատախազի ցուցումները կարող են տրվել բանավոր, սակայն դրանք ենթակա են գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:
(193-րդ հոդվածը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն)