Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-05-30-ից մինչև 2014-06-28։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2014-06-28-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 407. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ

գործել է մինչև 2014-06-28ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 407. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ

1. Վճռաբեկ բողոքը պետք է բովանդակի`

1) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.

2) տվյալներ բողոք բերած անձի մասին` նշելով նրա դատավարական կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը.

3) դատավճիռը կամ այլ որոշումը, որը բողոքարկվում է, և այդ որոշումը կայացրած դատարանի անվանումը.

4) նշում այն մասին, թե դատավճիռը կամ այլ որոշումը բողոքարկվում է ամբողջությամբ, թե մի մասով.

5) պատճառաբանված մատնանշում այն մասին, թե որ նյութական կամ դատավարական իրավունքն է խախտվել, որը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա կամ ինչ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ են առկա.

6) բողոք բերած անձի պահանջը.

6.1) սույն օրենսգրքի 414.2 հոդվածի առաջին մասի որևէ կետի հիմնավորումները.

7) բողոքին կցվող նյութերի ցանկը.

8) բողոք ներկայացնող անձի ստորագրությունը:

2. (մասն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-108-Ն)

2.1. Բողոքին կցվում են բողոքի պատճենը, գործը քննած դատարան և դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի) ուղարկված լինելը հավաստող փաստաթղթերը:

3. Այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքը բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է, կամ բողոքարկվել է բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ կամ բերվել է 375.4-րդ հոդվածի պահանջի խախտմամբ, վճռաբեկ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության:

4. Բողոքը թողնվում է առանց քննության նաև այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանն այդ բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ որոշում է կայացրել:

(407-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, 01.06.06 ՀՕ-108-Ն, լրաց., փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն, լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, փոփ., լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։