Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-10-28-ից մինչև 2015-07-18։Բացել գործող տեքստը
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸԳլուխ 24 · ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հոդված 174. ԺԱՄԿԵՏԸ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ և ԴՐԱ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ

գործել է մինչև 2015-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 174. ԺԱՄԿԵՏԸ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ և ԴՐԱ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Ժամկետն անցնելուց հետո կատարված դատավարական գործողությունները համարվում են անվավեր, եթե ժամկետը չի վերականգնվում:

2. Բաց թողնված ժամկետի վերականգնման համար շահագրգիռ անձը միջնորդությամբ կամ խնդրանքով դիմում է վարույթն իրականացնող մարմնին: Այն որոշման կատարումը, որը բողոքարկված է սահմանված ժամկետի բացթողումով, նշված անձի միջնորդությամբ կարող է կասեցվել մինչև բաց թողնված ժամկետի վերականգնման հարցի լուծումը:

3. Հարգելի պատճառով բաց թողնված ժամկետը պետք է վերականգնվի վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` շահագրգիռ անձի միջնորդությամբ: Ընդ որում, ժամկետը վերականգնվում է այն բաց թողած անձի համար, այլ ոչ ուրիշ անձանց, եթե վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

4. Բաց թողնված ժամկետը վերականգնելուց քրեական հետապնդման մարմնի հրաժարումը կարող է բողոքարկվել դատախազին: Բաց թողնված ժամկետը վերականգնելուց դատարանի հրաժարումը վերադաս դատարան բողոքարկման ենթակա չէ, սակայն վերադաս դատարանն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը` իր վարույթում գտնվող գործով:

ՀԱՏՈՒԿ ՄԱՍ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։