Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-07-01-ից մինչև 2017-07-01։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 11. Անձի անձեռնմխելիությունը

գործել է մինչև 2017-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 11. Անձի անձեռնմխելիությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք:

2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:

3. Կալանավորելը, կալանքի տակ պահելը, բժշկական կամ դաստիարակչական հաստատությունում անձին հարկադրաբար տեղավորելը թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ: Մինչև դատարանի համապատասխան որոշումն ստանալն անձը չի կարող ձերբակալման հետևանքով անազատության մեջ պահվել 72 ժամից ավելի:

4. Յուրաքանչյուր ձերբակալվածի և կալանավորվածի անհապաղ հաղորդվում են ձերբակալության կամ կալանավորման հիմքերը, ինչպես նաև այն հանցագործության փաստական հանգամանքները և իրավաբանական որակումը, որի կատարման մեջ նա կասկածվում կամ մեղադրվում է:

5. Դատարանը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը և դատախազը պարտավոր են անհապաղ ազատ արձակել անազատության մեջ ապօրինի պահվող յուրաքանչյուր անձի: Կալանքի տակ պահելու վայրի վարչակազմի ղեկավարն իրավունք չունի կալանքը կրելու համար անձին ընդունել առանց համապատասխան դատական որոշման և պարտավոր է անհապաղ ազատ արձակել կալանքի տակ պահելու ժամկետը լրացած յուրաքանչյուր անձի:

6. Անձի խուզարկությունը և քննումը, ինչպես նաև անձեռնմխելիությունը խախտող այլ դատավարական գործողություններ կատարվում են սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

7. Քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, անօրինական ֆիզիկական կամ հոգեկան բռնության, այդ թվում` բժշկական դեղամիջոցների օգտագործմամբ, սովի, ուժասպառման, հիպնոսի, բժշկական օգնությունից զրկվելու, ինչպես նաև այլ դաժան վերաբերմունքի: Արգելվում է կասկածյալից, մեղադրյալից, ամբաստանյալից, տուժողից, վկայից և քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանցից ցուցմունքներ կորզել բռնության, սպառնալիքի, խաբեության, նրանց իրավունքների ոտնահարման, ինչպես նաև այլ անօրինական գործողությունների միջոցով:

8. Արգելվում է անձին ներգրավել երկարաժամկետ կամ ֆիզիկական տանջանքներ պատճառող, նրա կամ շրջապատողների առողջության համար վտանգ ներկայացնող քննչական փորձարարությունների, դատավարական այլ գործողություններ կատարելուն:

9. Քրեական դատավարության ընթացքում արգելվում է մարդու կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին վտանգ ներկայացնող միջոցներ կիրառելը:

(11-րդ հոդվածը փոփ. 04.12.01 ՀՕ-263)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։