Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-02-10-ից մինչև 2018-03-15։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 29 · ԶՆՆՈՒՄ, ԱՐՏԱՇԻՐՄՈՒՄ ԵՎ ՔՆՆՈՒՄ

Հոդված 220. ՔՆՆՈՒՄԸ

գործել է մինչև 2018-03-15Բացել ARLIS-ում

Հոդված 220. ՔՆՆՈՒՄԸ

1. Քննիչն իրավունք ունի կատարել կասկածյալի, մեղադրյալի, վկայի կամ տուժողի քննում` նրանց մարմնի վրա հանցագործության հետքերի կամ հատուկ նշանների առկայություն հայտնաբերելու համար, եթե դրա համար չի պահանջվում դատաբժշկական փորձաքննություն:

2. Քննում կատարելու մասին քննիչը կայացնում է որոշում: Այդ որոշումը պարտադիր է այն անձի համար, որի նկատմամբ այն կայացվել է:

3. Անհրաժեշտության դեպքում քննումը կատարվում է դատաբժշկության բնագավառի մասնագետի կամ բժշկի մասնակցությամբ: Քննումը, որը զուգորդվում է քննվող անձին մերկացնելու հետ, կատարվում է միևնույն սեռին պատկանող ընթերակաների ներկայությամբ:

4. Քննիչն իրավունք չունի ներկա գտնվել մյուս սեռին պատկանող անձին քննելիս, եթե քննումը զուգորդվում է այդ անձին մերկացնելու հետ: Այդ դեպքում, քննիչի հանձնարարությամբ, քննումը կատարում է դատաբժշկության բնագավառի մասնագետը կամ բժիշկը:

5. Քննումն ավարտվելուց հետո քննիչը կազմում է դրա արդյունքները ներկայացնող արձանագրություն: Արձանագրությունն ստորագրվում է քննչական գործողության բոլոր մասնակիցների կողմից, որոնք իրավունք ունեն պահանջել դրա մեջ մտցնելու իրենց դիտողությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։